Հայերեն

Գնաճը առաջիկայում միանշանակ կպահպանվի. Նաիրի Սարգսյան

Տնտեսություն

Թեև վիճակագրական տվյալներով գնաճը նախապես սահմանված՝ 4 %-ի, այսինքն՝ նորմայի սահմաններում է, սակայն, եթե այն դիտարկում ենք առանձին ապրանքատեսակների գծով, ապա կան այնպիսիք, որոնց գինը աճել է 50%-ից ավելի: Մասնավորապես` ձեթի, շաքարավազի գները աննախադեպ աճ են գրացել:

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ գնաճի առաջացման հիմնական պատճառը առաջարկով պայմանավորված գործոնն է: Եվ քանի որ Հայաստանը բավական ուղղություններով համարվում է ապրանք ներկրող երկիր, ապա արտարժույթի թանկացումը չէր կարող իր ազդեցությունը չունենալ գնաճի վրա:

Սարգսյանը մասնավորապես նշեց

Այս երևույթը տնտեսագիտական լեզվով անվանում ենք առաջարկի գործոնով պայմանավորված գնաճ: Եվ, քանի որ ներկրման ինքնարժեքը թանկացավ, բնականաբար, վաճառքի գինը և սպետք է թանկանար շուկայում: Իմ խորին համոզմամբ երկրորդ կարևորագույն պայմանը մոնոպոլյաների դաշտում առաջացած գնաճն է: Օրինակ՝ եթե վերցնենք շաքարավազը, որը գաղտնիք չէ, որ մոնոպոլյա է, ուստի հեշտ կառավարելի ոլորտ է: Բացի այդ, լայն սպառում ունեցող ապրանքների գնաճը ձեռնտու է նաև պետությանը, քանի որ այն ազդեցություն է ունենում ՀՆԱ-ի վրա:

Այդ հանգամանքը իշխանությունները կարող են օգտագործել և ասել, որ ՀՆԱ-ի անկումը ոչ թե երկնիշ է եղել, այլ՝ 9 %-ի սահմաններում: Ի դեպ, այն ազդում է նաև պետբյուջե հավաքագրվող հարկերի վրա, քանի որ նախորդ ներկրումները, եթե ավելի բարձր գնով են վաճառվում շուկայում, բնականաբար, ավելի շատ հարկեր պետք է գեներացնեն:

Խոսելով փոխարժեքի բարձրացման վրա ազդող գործոնների մասին, տնտեսագետը նշեց, որ դրանք բավական շատ են: Դրանցից են նաև գործընկեր երկրների համեմատ տնտեսության զարգացման արագությունը, կապիտալ հոսքերը և առևտրային հարաբերակցությունը, այն առումով, թե՝ Հայաստանն ավելի շատ ներմուծող, թե՞ արտահանող երկիր է: Ն. Սարգսյանի, դիտարկմամբ, սակայն, այստեղ ևս օբյեկտիվ գործոնները ստորադասվում են սուբյեկտիվ գործոններին:

Հայաստանի համար արտարժույթի կարգավորման տեսանկյունից մեծ չէ տարբերությունը, թե արտադրանքի արտահանման ծավալների մեծացման արդյունքում ենք արտարժույթի ներհոսք ունենո՞ւմ, արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած տրանսֆերտային գումարների՞, թե՞ տուրիզմի: Դրանք քանակից կախված նույն ազդեցությունն են ունենում, բայց այս առումով ևս կան սուբյեկտիվ գործոններ և կուլիսային պայմանավորվածություններ, որոնց արդյունքում արտարժույթի դրույքաչափի բարձրացում տեղի ունեցավ: Ուստի, ոչ օբյեկտիվ պատճառներից մեկը, որը դասագրքային մոտեցում չէ, ես համարում եմ, օրինակ, դիլլերների մի խմբի կողմից արտարժույթի շուկայում տատանում առաջացնելը, որի հետևանքով շուկան միանգամից ցնցումների ենթարկվեց:

Դա կարող է իրականացվել և՛ իշխանությունների, և՛ կառավարության կողմից, բայց դա չէ էականը: Մյուսը դա իշխանությունների կողմից վարած քաղաքականությունն է, որի արդյունքում ոչ միայն բանկերից, այլև Հայաստանի տնտեսությունից բավական արտարժույթ արտահոսեց: Մարդիկ սկսել են իրենց կապիտալը դուրս հանել, որի պատճառներից կարող են լինել, քաղաքական հետապնդման ենթարկելը, հարկային անհարկի քրեական գործերի հարուցումը, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը, գույքահարկի բարձրացման մասին օրենքի ընդունումը, ինչպես նաևՀայաստանի հետագա անկանխատեսելի ապագան:

Այսինքն՝ լավագույն կանխատեսումը, որը կարող ենք ունենալ ներկա մակարդակում դրամի կայունացումն է դոլարի համաեմատ ներկայիս՝ 525 դրամի շրջանակներում, կամ դրա աճը մինչև 550 դրամ: Ուստի, գնաճը, որը պայմանավորված է առաջարկի գործոններով և փոխարժեքի տատանմամբ, միանշանակ կպահպանվի նաև առաջիկայում:

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված