Մարդ կամ պետք է իձիոտ լինի, կամ՝ թշնամի. Վազգեն Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
ՔաղաքականությունՌուսաստանի հետ հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են: Ես կարծում եմ որ այս տղան, եթե մի քիչ էլ երկար մնա, աշխարհի բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերություններ կունենանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վազգեն Մանուկյանը:
«Ինչ վերաբերում է «Իսկանդերի» վերաբերյալ ասվածին, ապա մարդ կամ պետք է իձիոտ լինի, կամ՝ թշնամի: Նա մեր հարաբերությունները կտրուկ վատացրեց Ռուսաստանի հետ: Նա այդ զենքից որևէ բան չի հասկանում:
Ես չգիտեմ՝ նա դիտավորյալ արեց, թե սովորական ձևն է, որ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր: Հետո երևի իր համար նաև նշանակություն ունի, որ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ ու այդկերպ ուզում է ասել, որ վատ զենք է ձեռք բերվել»,-ասաց նա: