Հայերեն

«Զգեստս հատուկ այդ օրվա համար էր կարված». Էլեն Ազնավուրյանի և սիրելիի կազմակերպած խնջույքը անակնկալ նշանադրությունից մեկուկես ամիս անց

Life

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանի համար 2021 թվականի տարեմուտը հիշարժան է եղել: 2 տարի ընկերություն անելուց հետո Էլենի սիրելին՝ Բորիսը, Ամանորի գիշերը նրա համար անակնկալ նշանադրություն էր կազմակերպել: Զույգը եկեղեցում նշանադրվել էր, ստացել Աստծո օրհնությունը, բայց խնջույք չէր ունեցել:

Փետրվարի 14-ին Էլենն ու Բորիսը խնջույք են կազմակերպել նշանդրեքի առթիվ։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նշանադրության մանրամասները և ասել, որ ի սկզբանե իրենց հարաբերությունները շատ լուրջ են եղել, նշանվելուց հետո առանձնապես ոչինչ չի փոխվել:

«Ամանորի գիշերը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի էինք գնացել պատարագին մասնակցելու, սիրելիս անակնկալ մատուցեց ու եկեղեցում նշանադրության արարողություն եղավ: Բոլորը տեղյակ էին բացի ինձնից, ես միայն գիտեի, որ որոշելու ենք մեր նշանադրության օրը, մտքովս չէր անցնում, որ կնշանվենք: Իսկապես չէի սպասում, երբ քահանան՝ Տեր Զաքարիան, հարցրեց՝ պատրա՞ստ եմ դառնալ Բորիսի կինը, հուզմունքից ձախ ձեռքս մեկնեցի՝ մտածելով, որ ամուսնանում ենք: Շոկի մեջ էի, այդ ապրումներից մի քանի ժամ ուշքի չէի գալիս»,- ասաց նա և հավելեց, որ մատանին նշանածի մայրն էր ընտրել, բայց լրիվ իր սրտով է։

Էլենի խոսքով՝ որոշել են փետրվարի 14-ին իրենց հարազատների հետ հավաքվել և նշել առիթը։ «Այդ օրն այնքան լարված էի, որ գրեթե ոչինչ չկերա: Մատանի դնելու արարողություն այլևս չեղավ, ուղղակի հետաքրքիր օր ունեցանք: Ամեն ինչ ես էի կազմակերպել, տորթի ձևը, ոճն ինքս էի ընտրել, ես արագ կողմնորոշվում եմ, թե ինձ ինչ է պետք, բայց հետո տնտղում եմ՝ արժե՞, թե՞ ոչ: Հետաքրքիր է, որ երկար մտածելուց հետո հասկանում եմ՝ ճիշտ էի որոշել: Զգեստս ևս ես եմ ընտրել, հատուկ այդ օրվա համար էր կարված, սկզբում լրիվ այլ զգեստ էի ընտրել, բայց մտափոխվեցի: Ամեն ինչ շատ լավ անցավ, արտերկրից անսպասելի հյուրեր ունեցանք: Ծրագրում ենք այս տարի ամուսնանալ, բայց հարսանիքի օրը դեռ չենք որոշել»,- նշեց նա:

Էլենն ու Բորիսը ծանոթացել են 2 տարի առաջ իրենց ընդհանուր ընկերների միջոցով:

«Բորիսն ինձ դրանից մի քանի ամիս առաջ էր տեսել, որպես դերասանուհի ճանաչում էր: Նա անընդհատ ընդհանուր ընկերներ է փնտրել, որպեսզի մեզ ծանոթացնեն, բայց ասում էր՝ իբր պատահական է ամեն ինչ ստացվել։ Իրականում Բորիսի՝ իմ կյանքում հայտնվելուց հետո շատ բան է փոխվել, հիմա որոշումներ կայացնելու հարցում ավելի հասուն եմ: Նախկինում ազատ ժամանակս անկարևոր բաների վրա էի ծախսում, հիմա ավելի ճիշտ եմ հաշվարկում, ինչ-որ քայլ անելուց առաջ ավելի լուրջ եմ մտածում: Բորիսը չափազանց բարի է, թեև կողքից մտածում են՝ գոռոզ է, ինձ շատ է սիրում: Բորիսի մեջ առաջինն ինձ անմիջականությունը գրավեց, բայց սկզբում շատ պաշտոնական էր ինձ հետ շփվում: Ուղղակի զգացի, որ նա է այն միակը, ամեն ինչ անսպասելի եղավ»,- ընդգծեց Էլենը:

Դերասանուհին շեշտեց, որ սերն իր համար պարզությունը, ազնվությունն ու միմյանց հասկանալն է:

«Մեր շփման սկզբնական շրջանում վեճերն ավելի շատ էին, հիմա շատ բան է փոխվել: Որքան շատ ենք շփվում, այնքան միմյանց ավելի լավ ենք ճանաչում, վստահությունն ավելի է մեծանում, վեճերը քչանում են: Առաջինը Բորիսն է հաշտության քայլ է անում, չի թողնում, որ երկար նեղացած մնամ, մեր նեղանալը տևում է մաքսիմում կես ժամ»,- ասաց նա։

Էլենը նկատեց, որ միմյանց հաճախ են անակնկալներ մատուցում. «Այդ առումով շատ նման ենք: Այս պահին ինձ համար ամենալավ անակնկալն այն է, երբ Բորիսը Երևան է գալիս, ինձ նախապես չի ասում, որպեսզի անսպասելի լինի: Բորիսն ատամնաբույժ է, այս պահին Ստեփանավանում է աշխատում, հաճախ չենք տեսնվում: Ճիշտ է, բարդ է, բայց, փառք Աստծո, կան զույգեր, որոնք հազարավոր կիլոմետրերով հեռու են, բայց կարողանում են հարաբերությունները պահպանել: Մենք միմյանցից հեռու ենք ընդամենը 2 ժամով, պետք է գնահատել, ինչ ունես»:

Լուսանկարները՝ Միլ Հովսեփյանի

Եթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան 
Ամենադիտված