Միլլերը ևս 5 տարով վերընտրվել է «Գազպրոմ»-ի ղեկավարի պաշտոնում
Տնտեսություն«Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը Ալեքսեյ Միլլերին ևս 5 տարի ժամեկտով վերընտրել է խորհրդի նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով կազմակերպության հաղորդագրությանը:
Տնօրենների խորհրդի որոշումը միաձայն է եղել:
Միլլերի պաշտոնավարման հերթական ժամկետը «Գազպրոմ»-ի ղեկավարի պաշտոնում ավարտվել է մայիսի 31-ին: Նա այդ պաշտոնին է արդեն 20 տարի՝ 2001 թվականից: