«Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը
Քաղաքականություն«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Վարչապետի պաշտոնը պետական հեղաշրջման արդյունքում բռնազավթած Փաշինյան Նիկոլի հրաժարականը պահանջող Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի ուշացած, բայց անհրաժեշտ հրաժարականի պահանջը: Այդ պահանջը պետք է հնչեցվեր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին, երբ ազգադավ Փաշինյան Նիկոլը ստորագրեց Արցախը թուրքին հանձնելու կապիտուլյացիոն հայտարարության տակ:
Միաժամանակ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը՝ միանալու ԶՈԻ Գլխավոր Շտաբի հայտարարությանը` կանխելու համար Հայաստանում քաղաքացիական պատերազմի վտանգը և ոչ մի պարագայում բռնություն չգործադրել ամերիկահպատակ հողատու Փաշինյան Նիկոլի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան