Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը
ՔաղաքականությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալիմն իր Թվիթերյան էջում գրառում է կատարել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Վերջինս գրել է․
«Մենք քննադատում և դատապարտում ենք Հայաստանում պետական հեղաշրջման փորձը։ Հեղաշրջումները միշտ ընդհատել են դեմոկրատական գործընթացները և քաոս ստեղծել։ Մենք կոչ ենք անում անհապաղ կայունացնել Հայաստանում իրավիճակը»:
Հաշվի առնելով այն, որ Քալիմը միայն իր անունից չի արել իր գրառումը, սա կարող ենք համարել Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ ավելի վաղ ի աջակցություն Փաշինյանի նմանատիպ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի ԱԳ նախարարը։Հատկանշանական է, որ այս բովանադակությամբ հայտարարություն արվել է միայն թուրքական պաշտոնական շրջանակներից։