Նեյմարը սկսել է անհատական մարզումները
Սպորտ«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Le Parisien-ը գրում է, որ 29-ամյա խաղացողը սկսել է անհատական մարզումները, ու մի քանի շրջան վազել է ՊՍԺ-ի մարզաբազայում։
Ի սկզբանե հաղորդվում էր, որ Նեյմարը բաց կթողնի մեկ ամիս, սակայն բրազիլացու ապաքինումն ավելի արագ է ընթանում, ու նա կարող է վերականգնվել մինչև «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղը։
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի գավաթի «Կանի» դեմ խաղում (2-0):
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 18 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում՝ խփելով 13 գոլ ու կատարելով 6 գոլային փոխանցում։