Չինաստանում կորոնավիրուսի դեմ ևս 2 պատվաստանյութ է հավանության արժանացել
ԱշխարհՉինաստանի սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման պետական վարչությունը ևս երկու պատվաստանյութ է հավանության արժանացրել՝ կորոնավիրուսի դեմ լայն կիրառման համար:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ խոսքը CanSino Biologics ընկերության և Ուհանի հետազոտական ինստիտուտի մշակած դեղամիջոցների մասին է:
Ավելի վաղ նման թույլտվություն էին ստացել Sinovac և Sinopharm ընկերությունների խմբերի ստեղծած պատվաստանյութերը:
CanSino դեղամիջոցը դարձել է ադենովիրուսային հատվածի հիման վրա ստեղված առաջին պատվաստանյութը, որը հաստատվել է շուկա դուրս բերելու համար: Հետազոտությունների տվյալներով՝ դրա արդյունավետությունը կազմում 65.28 տոկոս: