Հրաձգությունից հետո 5 անձ է կալանավորվել
ԱշխարհՇլիսենբերգում գտնվող սրճարաններից մեկում 5 կովկասցի է ձերբակալվել հրաձգության պատճառով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՆԳՆ-ին:
Ձերբակալվածներից 4-ը ՌԴ քաղաքացի են: Նրանց թվում է նաև սրճարանի սեփականատերը:
Ձերբակալության ժամանակ իրավապահները մի քանի միավոր հրազեն են առգրավել: Առգրավվել են նաև մի քանի անօրինական խաղային ավտոմատներ: