Ռեալում միայն մեկ խաղացող կա, ում ոչ մի դեպքում տրանսֆերի չեն հանի այս ամառ
Սպորտ«Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է բաժանվել թիմի մի շարք ֆուտբոլիստներից։
ABC Deportes-ը տեղեկացնում է, որ մադրիդյան թիմում միայն մեկ խաղացող կա, ում ոչ մի դեպքում տրանսֆերի չեն հանի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այդ ֆուտբոլիստը Կազեմիրոն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստ է բաժանվել մի շարք խաղացողներից, մասնավորապես Իսկոյից, Մարսելոյից, Դանի Սեբալյոսից, Բրահիմ Դիասից, որպեսզի կարողանա խոշոր ձեռքբերումներ կատարել ամռանը։