Իշխանությանը զգուշացնում եմ՝ հեռու մնացեք զինվորականներից, ձեռքներդ հեռու, եթե որևէ մեկին ինչ որ բան պատահի՝ ՉԵՔ մարսելու. Տիգրան Աբրահամյան
ՔաղաքականությունՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ Վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, մեկնաբանելով ԶՈՒ ԳՇ-ի՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջը, նշել է. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։
Նախ առողջություն եմ մաղթում գեներալին, Աստված տա վերականգնման պրոցեսը բարեհաջող և արագ լինի։
Այս մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց՝ գեներալը խոսում է իր նկատմամբ ինչ-որ սադրանքից։
Ենթադրում եմ, որ Զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը, գեներալիտետը իշխանության աննախադեպ ճնշումների, այդ թվում՝ սադրանքների վտանգի տակ են։
Իշխանությանը զգուշացնում եմ՝ հեռու մնացեք զինվորականներից, ձեռքներդ հեռու։ Եթե որևէ մեկին ինչ որ բան պատահի՝ ՉԵՔ մարսելու։
Իշխանությունը «Կոմպրոմատների» պատերազմ է հայտարարել բոլորին՝ իմքայլականներին, իշխանության տեսակետները չկիսողներին, զինվորականներին։
Նպատակը մեկն է՝ մարդկանց ոտնատակ տալով, պետությունը կազմաքանդելով, ամեն գնով երկարացնել սեփական իշխանությունը։
Ջալալ Հարությունյանի՝ Իրականում.ամ-ին տված հարցազրույցը՝ այստեղ:
Տիգրան Աբրահամյան