Հայերեն


Արտակարգ դեպք և կրակոցներ Վանաձորում

Հասարակություն

Լիլիթ Քալաշյան, 1in.am

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Վլադիմիր և Նելլի Գրիգորյանների գործի դատական քննությունը:

58-ամյա Նելլին և 32-ամյա Վլադիմիրը մայր և որդի են, Վանաձորի բնակիչներ:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի հուլիսի 31-ին, ժամը 16-ի սահմաններում Վլադիմիր Գրիգորյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, իր հարևանուհու անչափահաս՝ 14 և 6 տարեկան դուստրերին «ներկայանալով նրանց մայրիկի անունից»՝ խաբեությամբ մուտք է գործել նրանց բնակարան, ներսից փակել է բնակարանի դուռը և հայտարարել է, թե այնտեղ սպասելու է նրանց մայրիկի գալուն:

Վլադիմիրն արգելել է, որ երեխաները դուրս գան բնակարանից: Նկատելով, որ վախեցած երեխաներից ավագը փորձում է բջջային հեռախոսով զանգահարել, նրա ձեռքից վերցրել է հեռախոսը, հանել է մարտկոցը՝ երեխաներին զրկելով ոչ միայն դուրս գալու, այլև զանգահարելու հնարավորությունից:

Դրանից հետո, ըստ դատական ակտի, Վլադիմիը մոտ մեկ ժամ «անհարկի բարկացել է երեխաների վրա, պահանջներ է ներկայացրել, կարգադրել է այս կամ այն գործն անել իր համար՝ այդ կերպ հոգեբանական ճնշման է ենթարկել երեխաներին»:

Վլադիմիրը բնակարանի խոհանոցից վերցրած դանակով սպառնալիքներ է տվել երեխաներին, դանակը մոտեցրել է նրանց մարմնի տարբեր մասերին, պատմել է սպանության վերաբերյալ դեպքեր, ավագ երեխային սպառնացել է, որ իր այցի մասին ուրիշներին հայտնելու դեպքում կսպանի նրա կրտսեր քույրիկին:

Ապա երեխաներին առավել ահաբեկելու համար Վլադիմիրը նույն դանակով երեխաների ներկայությամբ ցուցադրաբար վնասել է իր ձեռքերը, որոնք արյունահոսել են: Երեխաները այդ ամենը տեսնելով՝ վախից արտասվել են, իսկ փոքրիկ աղջիկը վախից չի կարողացել քայլել:

Ըստ դատական ակտի՝ «Վլադիմիր Գրիգորյանի հիշյալ հարկադրական, բռնի գործողությունների արդյունքում հոգեբանական ու ֆիզիկական անելանելի վիճակ է ստեղծվել անչափահաս աղջիկների համար, վերջիններս ապօրինաբար զրկվել են ազատությունից, նրանց առանձին դաժանությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք»:

Պատահմամբ այդ բնակարանի դուռը թակել է հարևանուհիներից մեկը: Վլադիմիրը ներսից բացել է դուռը:

Հարևանուհին տեսել է արտասվող, ծանր վիճակում գտնվող երեխաներին, ովքեր ընդառաջ են գնացել ու սկսել են օգնություն հայցել, խնդրել են բնակարանից հանել Վլադիմիր Գրիգորյանին: Վերջինս երեխաներին արգելել է մոտենալ հարևանուհուն: «Տեսնելով ազդու տեսարանը»՝ հարևանուհին խնդրել-աղաչել է, որ Վլադիմիրը դուրս գա բնակարանից:

Վլադիմիրը որոշ ժամանակ հապաղել, բայց ի վերջո տեղի է տվել հարևանուհու խնդրանքներին, համաձայնել է դուրս գալ: Նա իր հետ վերցրել է խոհանոցային դանակը, որով ինքնավնասում էր կատարել, ու երեխաներին պատվիրել է, որ նրանց մայրն այցելի իրեն ու անձամբ հետ վերցնի դանակը:

Հարևանները կատարվածի մասին անմիջապես հայտնել են աղջիկների մայրիկին, ինչպես նաև ահազանգել են ոստիկանություն:

Ահազանգով հիշյալ հասցե է ներկայացել ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արման Ֆնդկյանը:

Տեղում իմանալով Վլադիմիր Գրիգորյանի ագրեսիվ վարքագծի, կատարած արարքների ու նրա մոտ դանակի առկայության մասին, նրա հետագա վտանգավոր գործողությունները կանխելու, նրան ոստիկանություն բերման ենթարկելու նպատակով Ֆնդկյանն այցելել է Վլադիմիր Գրիգորյանի բնակարան՝ նախապես կատարվածի մասին հաղորդելով ոստիկանության բաժանմունք և խնդրելով օգնական ուժեր:

Վլադիմիր Գրիգորյանի ու նրա մոր՝ Նելլիի թույլտվությամբ Արման Ֆնդկյանը մտել է նրանց բնակարան ու Վլադիմիրին առաջարկել է միասին գնալ ոստիկանություն:

Վլադիմիրը հրաժարվել է: Նա իմացել է, որ Ֆնդկյանը օգնական ուժեր է կանչել, մորը՝ Նելլիին պատվիրել է ներսից մետաղե հենակի օգնությամբ փակել բնակարանի մուտքի դուռը:

Նելլի Գրիգորյանը կատարել է որդու պահանջը:

Օգնության հասած ոստիկանները չեն կարողացել մուտք գործել բնակարան, իսկ ներսում գտնվող օպերլիազորը չի կարողացել դուրս գալ: Այդ կերպ, ըստ դատական ակտի, Վլադիմիր Գրիգորյանը Արման Ֆնդկյանին ապօրինի զրկել է ազատությունից:

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ Վլադիմիրը քաշքշել ու հարվածներ է հասցրել բնակարանում գտնվող ոստիկանին: Վերջինս կորցրել է հավասարակշռությունն ու ընկել է հատակին: Վլադիմիրը հարձակվել է հատակին ընկած ոստիկանի վրա, փորձել է վերցնել նրա ծառայողական զենքը՝ «ՊՄ» ատրճանակը: Դա նրան չի հաջողվել: Նա պատվիրել է մորը՝ աթոռով հարվածել ոստիկանի գլխին:

Նելլի Գրիգորյանը կատարել է որդու պահանջը՝ աթոռով, ապա և այլ առարկաներով հարվածել է որդու հետ հատակին ընկած վիճակում կռվող Արման Ֆնդկյանի գլխին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով՝ գլխուղեղի ցնցում, արյունազեղումներ, քերծվածքներ, սալջարդ վնասվածքներ գլխի, պարանոցի, կրծքավանդակի շրջաններում:

Արման Ֆնդկյանը, չնայած տեղացող հարվածներին ու ստացած վնասվածքներին, ազատվել է Վլադիմիրից, ոտքի է կանգնել: Հասկանալով, որ ինքը մենակ է, Գրիգորյանները՝ երկուսով, օգնության հասած ոստիկաններն էլ չեն կարողանում մտնել բնակարան և հետագա պայքարի ընթացքում մեկ էլ տեսար՝ Վլադիմիրը տիրացավ ատրճանակին, Ֆնդկյանը պատյանից հանել է ատրճանակը, գնացել է դեպի պատշգամբ տանող ելքը, ատրճանակը բերել է մարտական դիրքի և ցուցադրելով՝ պատվիրել է մայր և որդի Գրիգորյաններին՝ դադարեցնել իր վրա հարձակումը՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինի կրակել:

Բայց Վլադիմիրը շարունակել է շարժվել դեպի Ֆնդկյանը՝ չհավատալով, որ նա կկրակի: Վլադիմիրը սպառնացել է վերցնել ատրճանակը ու սպանել ոստիկանին:

Արման Ֆնդկյանը երկու անգամ նախազգուշական կրակոց է արձակել հյուրասենյակի հատակին:

Վլադիմիրին դա էլ չի կանգնեցրել, նա շարունակել է առաջ շարժվել ու սպառնալիքներ տալ: Նա բռնել է Ֆնդկյանի ձեռքը, որում ատրճանակն էր, զենքը փորձել է թեքել Ֆնդկյանի ուղղությամբ ու այդ դիրքում սեղմել ձգանը:

Պայքարի մեջ մտնելով Վլադիմիրի հետ՝ Արման Ֆնդկյանը կրակոց է արձակել Վլադիմիրի ոտքին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ ծնկային հոդի, մեծ ոլոքի վերին երրորդի հրազենային վնասվածքի ձևով:

Վնասվածքը ստանալուց հետո միայն Վլադիմիրը դադարեցրել է հարձակումը:

Ֆնդկյանը կարողացել է ձերբազատվել նրանից, բացել մետաղե հենակով ներսից փակված մուտքի դուռը և դուրս գալ բնակարանից:

Ընդհանուր իրավասության դատարանում մայր և որդի Գրիգորյաններն իրենց մեղավոր են ճանաչել, նրանց միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Վլադիմիր Գրիգորյանը նախկինում մի քանի անգամ դատված է, վերջին անգամ դատվել է 2013 թվականին ավազակային հարձակման համար: Արձանագրվել է Վլադիմիր Գրիգորյանի կողմից հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ:

Որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առնվել հանցավոր արարքները ալկոհոլ օգտագործած վիճակում կատարելը:

Դատարանը հաշվի է առել ու մայր և որդի Գրիգորյանները վատառողջ են, մասնավորապես՝ Վլադիմիր Գրիգորյանի մոտ առկա է «Անձի ու վարքի օրգանական խանգարումներ՝ կրած գլխուղեղային վնասվածքի հետևանքով», դեպքից հետո էլ նա ստացել է հրազենային վնասվածք:

Վլադիմիր Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի ամբողջ փունջ հոդվածներով՝ 316 հոդվածի 2-րդ մասով, 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 6-րդ, 133 հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերով, 137 հոդվածի 1-ին, 133 հոդվածի 1-ին, 147 հոդվածի 1-ին մասերով:

Վլադիմիր Գրիգորյանը վերջին հաշվով դատապարտվել է 7 տարի ազատազրկման և 60 հազար դրամ տուգանքի:

Պատիժը կրելու ընթացքում Վլադիմիր Գրիգորյանը կգտնվի նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողության տակ:

Նելլի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել տուժող ոստիկանի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նելլի Գրիգորյանը դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին
Ամենադիտված