Հայերեն


Ինչ հետևանքներ կարող է ունենալ ստրեսը

Հասարակություն

Մեր նախորդ հոդվածում հակիրճ խոսել ենք սթրեսի առաջացման պատճառների մասին: Այժմ կխոսենք սթրեսի հնարավոր հետևանքների մասին:
Ամեն անգամ լարված իրավիճակում հայտնվելով` մենք բախվում ենք սթրեսի հետ: Քննություններին նախապատրաստվելը, կարճ ժամկետում ծավալուն աշխատանք կատարելու փորձերը, վերջ չունեցող գործերը հասցնելու մշտական անհրաժեշտությունը ներքին լարվածության պատճառ են դառնում: Սթրեսային իրավիճակում կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը: Ղեկավարն ու աշխատակիցը, տնային տնտեսուհին և ուսանողը կարող են նույն կերպ վերապրել այդ գործընթացը:
Կարճատև սթրեսը մեծ վնաս չի հասցնում մարդուն, ավելին, այն անգամ օգտակար է: Այն թրծում է մեր օրգանիզմը` սովորեցնելով հետագայում պայքարել բացասական գործոնների դեմ, իսկ ահա երկարատև սթրեսը կարող է բացասական հետևանքներ ունենալ մեր առողջության համար:
Երբ մարդը հայտնվում է սթրեսային իրավիճակում, մակերիկամներն սկսում են կորտիզոլ, ադրենալին, ալդոստերոն, էստրոգեն տեսակի հորմոններ արտադրել, որոնք մոբիլիզացնում են ներքին ռեսուրսները և թույլ են տալիս հաղթահարել սթրեսային իրավիճակը: Դրանց դրական հետևանքների գլխավոր պայմանն օրգանիզմի` բնականոն իրավիճակի շուտափույթ վերականգնումն է: Բայց երբ լարվածությունը ձգվում է, օրգանիզմն սպառում է իր պաշարները: Արտադրված նյութերն սկսում են վնասել: Իրավիճակը խորանում է նաև նրանով, որ ժամանակակից մարդը նստակյաց կենսակերպ է վարում: Տեղում նստած մնալով` նա թույլ չի տալիս, որ արտազատված հորմոնները դուրս գան օրգանիզմից: Օրգանիզմում «թափառելով»` դրանք թույլ չեն տալիս, որ նյարդային համակարգը հանգստանա, և ներսից քայքայում են օրգանիզմը: Դա ազդում է ինչպես մարդու հոգեկան, այնպես էլ` ֆիզիկական առողջության վրա: Վնասվում են գրեթե բոլոր օրգանները` գլխուղեղը, սիրտը, անոթները, ստամոքսն, էնդոկրին և նյրադային համակարգերն, անգամ ոսկրերն ու մկանները:
Սթրեսի ամենատարածված հոգեբանական ախտանշաններն են` հոգնածությունը, գրգռվածությունը և, անգամ, ագրեսիան, ընկճախտը, ախորժակի կորուստը, անքնությունն ու գիշերային մղձավանջները, կենտրոնացման բացակայությունը, նաև տրամադրության կտրուկ անկումը:
Ֆիզիոլոգիական դրսևորումներից են փորկապությունն ու լուծը, դերմատիտը, զարկերակային բարձր ճնշումը, միգրենը, նաև կրծքի, գոտկատեղի կամ էլ մեջքի ցավերը: Այս ախտանշանները հաճախ չեն կապում սթրեսի հետ` դրաց ի հայտ գալն այլ պատճառներով բացատրելով, բայց, հիմնականում, դրանք առաջանում են հենց սթրեսի պատճառով:
Երկարատև կամ էլ քրոնիկ սթրեսը կյանքի տարբեր բնագավառներում արգելակումների պատճառ է դառնում: Լարված իրավիճակում գտնվող մարդն այլևս ընդունակ չէ պահպանել կյանքի նախկին ռիթմը: Գրգռվածությունն, ագրեսիան կործանում են մարդկային հարաբերություններն ընտանիքի ներսում և մտերիմների շրջապատում: Սթերսը խաթարում է արտադրողականությունը, մասնագիտական անկումների պատճառ դառնում: Որպես հետևանք` մարդը կարող է հայտնվել աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ, բախվել նյութական խնդիրների հետ, կորցնել ընկերներին և մշտական կոնֆլիկտների մեջ լինել:
Եթե նշված երևույթներից գոնե մեկն զգում ենք Ձեզ վրա, դիմեք մասնագետների, ովքեր կօգնեն Ձեզ դուրս գալ այդ իրավիճակից: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք ինքնուրույն պայքարել սթրեսի դեմ, ապա մեր հաջորդ հոդվածում կարող եք կարդալ պայքարի եղանակների մասին:

Հեղինակ` Արշալույս Մուշկամբարյան

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին
Ամենադիտված