Հայերեն

Բեկումնային որոշում Հայաստանի վերաբերյալ

Տնտեսություն

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Lragir.am

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրել են 2 մլն եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։ Այդ մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 5-ին:
Տեղի ունեցածը գործնականում աննախադեպ է Հայաստան-Սփյուռք հարաբերության գործընթացի տեսանկյունից, քանի որ հանդիսանալու է Հայաստանի քաղաքացիական հանրությանը սփյուռքի լայն օժանդակության մեկնարկ:
Հայ բարեգործական ընդհանուր միությունը հայկական կարեւորագույն կազմակերպություններից մեկն է, որը Հայաստանի հանդեպ իր գործունեությամբ հանդիսացել է Սփյուռքի բարեգործական կարեւոր խողովակ: Եվրամիության հետ համաձայնությունը կազմակերպությանը, այդ միջոցով փաստացի նաեւ սփյուռքին դնում է հայկական պետականության մասնակցության նոր հարթության վրա` աջակցություն քաղաքացիական հասարակությանը:
Իհարկե, դեռ պետք է հասկանալ, թե ինչպիսին է լինելու այդ աջակցությունը, ինչ կազմակերպությունների պետք է հատկացվի աջակցությունը, ինչ շեշտադրում եւ թիրախավորում պետք է ունենա այդ օժանդակությունը, ինչքանով է գործընկերների ընտրությունը կատարվելու նաեւ իշխանության կարծիքը դե ֆակտո հաշվի առնելով, այսպես ասած իշխանահաճ կազմակերպություններ ներգրավվելով, սփյուռքի ինչ շրջանակներ են ներգրավվելու քաղհասարակության զարգացման գործակցության այդ ծրագրին: Այդ ամենը բազմաթիվ հարցերից մի քանիսն են, որոնց պատասխանը պետք է տա հենց ծրագիրը` իրականացման որակով, արդյունավետությամբ եւ արդարամտությամբ:
Բայց փաստն ինքնին ուշագրավ է եւ ողջունելի, քանի որ հայկական պետականության զարգացման գործում սփյուռքի ներուժի գործադրման նոր, կարեւոր եւ մինչ այժմ փաստացի անտեսված մի ուղղություն է: Ի վերջո, սփյուռքը միայն փողը չէ, այլ նաեւ փորձն ու մշակույթը: Եվ այդ տեսանկյունից հատկանշական է, որ տվյալ պարագայում փողը կարծես թե տալիս է Եվրամիությունը, իսկ մշակույթը, մտածողությունը, արժեքները պահանջվում են հենց սփյուռքից` ՀԲԸՄ խողովակով:
Վերջին շրջանում Հայաստանի պետականության խնդիրների հանդեպ սփյուռքի դիրքորոշման, դրանց լուծմանը մասնակցության հարցը դարձել է հրատապ, ընդհուպ իշխանության մակարդակում: ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե պատրաստ են կատարել մեկ քայլ առաջ եւ սփյուռքին հրավիրում են կիսել Հայաստանում իրավիճակի եւ որոշումների կայացման պատասխանատվությունը: Իհարկե, Սարգսյանը չմատնանշեց, թե ինչ մեխանիզմով, ասելով, թե հարցը քննարկել է Կարեն Կարապետյանի հետ, եւ կառավարությունը պատրաստ է:
Մինչ այդ եղել էին Արդար հայերի եւ Գլոբալ հայերի երկու նախաձեռնությունները, մեկը խորհրդարանի ընտրության վերահսկողության, մյուսը Հայաստանի զարգացման նախաձեռնությունների կոչով: Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 3-ին հյուրընկալվեց ՀԲԸՄ-ում, այնտեղ ունեցավ մեծ ասուլիս, թեեւ շատ համառոտ եւ ոչ նորություն պարունակող պատասխաններով: Դրան հաջորդեց ՀԲԸՄ 110-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանի ելույթը` հանդիսավոր ընթրիքին, որտեղ նա հայտնեց կազմակերպությունն առավել հայաստանակենտրոն դարձնելու եւ ՀԲԸՄ փողը Հայաստանի բանկային համակարգում պահելու խիստ պրագմատիկ, մերկանտիլ ցանկություն:
Դրան հաջողում է ԵՄ եւ ՀԲԸՄ միջեւ համաձայնությունը 2 միլիոն եվրոյի դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ, որով սփյուռքը փաստացի ստանում է Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի, այդ հասարակության զարգացման ուղղությամբ սեփական ներուժը ներդնելու հնարավորություն:
Ինչո՞վ է պայմանավորված սփյուռքի մասնակցության, ներգրավման խնդրի ներկայիս աշխուժացումն ու գեներացիան: Իրավիճա՞կն է բերել տարբեր շահագրգռությունների կենտրոնացմանը այդ խնդրի վրա, թե՞ այդ գործընթացը թելադրվում եւ խթանվում է հմուտ մի կետից:
Իսկ գուցե մի նախաձեռնությունը բերում է մյուսին, միմյանց հակազդելու իմաստով: Հետաքրքիր է գործընթացին Եվրամիության վերաբերմունքը, թեեւ սփյուռքի ներուժի ուղղությամբ աշխույժ ջանքի առաջին դրսեւորումները գալիս էին դեռեւս ԱՄՆ նախորդ դեսպան Ջոն Հեֆերնից, որը հայտարարում էր, թե եթե ամերիկահայ գործարարները ներդրում չանեն Հայաստանում, շատ դժվար կլինի ամերիկացի այլ ներդրողների համոզել, որ Հայաստանը գրավիչ է ներդրումների համար:
Միեւնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, աներկբա է մի բան, որ սփյուռք ասվածը խիստ բազմաշերտ մի օրգանիզմ է, որտեղ նույնպես կան ամենատարբեր մոտեցումներ, շահեր, ամենատարբեր շարժառիթներ:
Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում նկատելի էր, օրինակ, որ բավական մեծացել էր Ռուսաստանի հայկական սփյուռքի դերը, մասնավորապես գործարարների մասով, որոնք Հայաստանում կատարեցին զգալի ներդրումներ, որոնք էապես մեծացրել էին իրենց դերը Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակություններում: Այսպես ասած արեւմտյան սփյուռքը զգալիորեն մղվել էր հետին պլան:
Այժմ կարծեք թե տեղի է ունենում որոշակիորեն հակառակ մի գործընթաց: Դա պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վիճակով եւ Հայաստանի ֆինանսական ակնկալիքների նվազմա՞մբ, թե՞ Հայաստանի պարագայում Արեւմուտքը փորձում է իրականացնել նոր քաղտեխնոլոգիա եւ Հայաստանի արդիականացման գործում ներգրավվել սփյուռքի միջոցով, այդպիսով ռուսական հակաքարոզչությանը զրկելով ավանդական «դավադրապաշտական» հիմքերից, երբ Հայաստանի բարեփոխման ու զարգացման արեւմտյան գործընկերության ծրագրերը ներկայացվում են իբրեւ դավադրություն ազգայինի դեմ:
Բոլոր դեպքերում, Հայաստանի խնդիրների լուծման գործում սփուռքի ներգրավվածությունը եւ դրա ընդլայնումը, ինչպես նաեւ սփյուռքը զուտ ֆինանսական դոնորի կարգավիճակից նաեւ մշակույթի եւ մտածողության, փորձի ու գաղափարների դոնորի կարգավիճակի բերելը ողջունելի գործընթաց է: Այն իհարկե ունի նաեւ զգալի ռիսկեր, այն իմաստով, որ եթե այդ գործընթացն էլ ներծծվի մանիպուլյատիվ հնարքներով եւ ներքաշվի ավանդական ինտրիգների ու խարդավանքի դաշտ, ապա դա կլինի հայկական պետականության մեծագույն կորուստներից մեկը: Բայց, այլընտրանք չկա բոլոր դեպքերում, քանի որ խոսքը նաեւ մեծ հնարավորության մասին է, այս տարիների ընթացքում անխնա մսխված, բայց դեռեւս ռիսկերից զգալիորեն ավելի հնարավորության մասին:

«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Ամենադիտված