Թուրքիան ու Ադրբեջանը նրանից դեռ սպասելիքներ ունեն, իսկ որո՞նք են այդ սպասելիքները. քաղաքագետ
ՔաղաքականությունԹյուրիմացությունը դեռ չի ավարտել իր գործը, Թուրքիան ու Ադրբեջանը նրանից դեռ սպասելիքներ ունեն: Իսկ որո՞նք են այդ սպասելիքները.
1.խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որով ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ,
2,Թուրքիայի հետ համապարփակ պայմանագրի կնքում և Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարում,
3.Հայաստանի ինկորպորացիան Թուրքիայի տնտեսության մեջ,
4.Հայկական բանակի վերակազմավորման դադարեցում, ինչը պահանջում է Ադրբեջանը,
5.Հայաստանի նախկին ղեկավարների հանդեպ Հաագայի տրիբունալի դատավարության գործընթաց, Արցախի Առաջին պատերազմի ժամանակ "մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար", քայլականների քաղաքական հեռանկարի ամրապնդման համար:
Սա է քայլականների առաջիկա օրակարգը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան