Պուտինն ընդգծել է համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման անհրաժեշտությունը՝ մատնացույց անելով «սառցակալած» Տեխասի խնդիրները
ՏնտեսությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետ կապված իրավիճակն ու մատնանշել «սառցակալած» Տեխասի խնդիրը, որտեղ էներգետիկ ճգնաժամ է սկսվել:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ՌԴ ղեկավարի կարծիքով՝ այդ իրավիճակը պետք է հաշվի առնել համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման սցենարներ մշակելիս:
«Ներկա պահին Տեխասը սառցակալել է, իսկ հողմաղացները տաքացնել ստիպված են եղել այնպիսի միջոցներով, որոնք հեռու են շրջակա միջավայրի պաշտպանությունից»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մշակել բոլոր հնարավոր սցենարները՝ «երաշխավորելու» համար ածխարդյունաբերեկան շրջանների վստահ զարգացումը՝ անգամ ածխի միջազգային պահանջարկի նվազման ֆոնին:
Հիշեցնենք, որ Տեխասում անոմալ ցրտի պատճառով զոհվել է 26 մարդ: