Հայերեն


Գործող Թյուրիմացությունը ցանկացած եղանակով դրան չի գնա, մնում է պլան D-ն․ Ստեփան Դանիելյան

Blog

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պլան D

Մենք տեսնում ենք գործող իշխանության բարոյականության, կամ անբարոյականության աստիճանն ու ցինիզմն, ինչի համար շատերը հիմնավոր կերպով կարծում են, որ եթե իրենք կազմակերպեն արտահերթ ընտրությունները, ապա կկեղծեն: Որպես դրա փաստացի հիմնավորում մատնանշում են, թե ինչպես էր իրենց հանրահավաքի կազմակերպման ժամանակ օգտագործվում ադմինիստրատիվ ու կրիմինալ ռեսուրսը:

Դա, իհարկե, այդպես է, սակայն ընտրությունների կեղծել ցանկանալն ու դա կարողանալը տարբեր բաներ են:

Ընտրությունների կեղծման համար պետք է հազարավոր մարդկանց ներգրավվել և, անպայման, այդ գործին պետք է մասնակցեն երկու առանցքային ինստիտուտներ՝ ոստիկանությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք նման հանցագործության գնալու համար գործող կառավարության հաղթանակի հարցում պետք է լինեն վստահ , այլապես նման ռիսկի չեն գնա: Փաստենք, որ ՏԻՄ-երի մի մասն արդեն այս կառավարությանը բացահայտորեն դեմ է դուրս եկել (մի մասն էլ հարմար պահի է սպասում), իսկ ոստիկանությունից վայրկյանական կերպով ընտրակեղծիքների մասին արտահոսքներ կլինեն: Պարզ է, ոստիկանությունը չի ցանկանա ևս 5 տարի փողոցներում կանգնել դրանց պաշտպանելու համար:

Երկրորդ կարևոր պահն այն է, որ ի տարբերության այն ժամանակների, հիմա խորհրդարանական կառավարման մոդել է և չկա գործառույթներ ունեցող նախագահի թիկունքը, որն այդ կառույցների համար երաշխավորի ֆունկցիա կատարի: Նաև չմոռանանք ձայներ ապահովող որոշ օլիգարխների հոգեբանությունը, նրանք նույնպես նման ռիսկի չեն գնա և X պահին մեջքից կհարվածեն:

Երրորդ՝ դատական համակարգն է անկախացել ու ինքնուրոււյն որոշումներ է կայացնում, դա նույնպես կխոչընդոտի պոտենցիալ ընտրակեղծարարներին:

Եվ չորրորդ հանգամանքը, իշխող թիմը նախընտրական փուլում չունի հանրության հետ խոսացող մարդ, բացի գործող վարչապետից, որն արդեն հեղինակազրկված է և նրա ամեն մի խոսքը ծաղրի առարկա է դառնում ու հակառակ էֆեկտն է ունենում: Կարծում եմ ընտրությունների կեղծման համար այս իշխանությա ռեսուրսը սահմանափակ է:

Իհարկե, լավագույն տարբերակաը կառավարության հրաժարականն է ու ժամանակավոր կառավարության ձևավորումը, սակայն գործող Թյուրիմացությունը ցանկացած եղանակով դրան չի գնա, մնում է պլան D-ն, ստիպողական արտահերթ ընտրությունները, երբ ԱԺ երկու ֆրակցիաները վայր դնեն մանդատները»:

 

 

 

 

 

 

Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված