Հայերեն


«Անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառավարող ուժն ավելի է արագացնում տնտեսության անկումը». «Փաստ»

Քաղաքականություն
«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս վիճակագրական կոմիտեն հրապարկեց փետրվարի 25-ի դրությամբ առկա մակրոտնտեսական ցուցանիշները, որտեղ գրեթե բոլոր ոլորտներում անկում է արձանագրվել: Ավելի վաղ, սակայն, կառավարության նիստի ընթացքում նույն ամսվա առաջին 15 օրերի վերաբերյալ դրական տվյալներ էին հրապարակվել, իսկ Նիկոլ Փաշինյանն անգամ հայտարարել էր, թե տնտեսությունը վերականգնման փուլ է մտնում: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ, վիճակագրական կոմիտեի հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները կանխատեսելի էին: «Նույնիսկ լավ ցուցանիշներ են նկարել, որովհետև, ըստ իս, բոլոր ոլորտներում անկումն ավելի մեծ է: Մենք դեռ 2020 թ.-ին էինք կանխատեսել, որ 2021 թ. տնտեսական տարին էլ ավելի բացասական է լինելու:

Եթե մեր երկիրը չունի տնտեսական պոտենցիալ, և եթե ամեն օր այդ պոտենցիալը հետևողականորեն թուլացնում ենք, ապա մակրոտնտեսական ցուցանիշների բարելավման սպասելիք չենք կարող ունենալ: Այն, որ, օրինակ` առևտուրը պետք է նվազեր, դա ակնհայտ էր: Երբ դրամն արժեզրկվեց, բնականաբար, մեզ մոտ ամեն ինչ թանկացավ, որին զուգահեռ` բնակչության եկամուտները նվազեցին»,-ասաց նա՝ ընդգծելով հատկապես մասնավոր ոլորտում միջին աշխատավարձի անկման մասին: «Մասնավոր ոլորտում շատ-շատ են կրճատումները: Մի կողմից` կա գործազրկության մակարդակի աճ, մյուս կողմից՝ մյուս աշխատակիցների աշխատավարձի մինչև 50 տոկոս նվազում: Եվ, փաստորեն, բացի գնաճից, կա նաև տնօրինվող եկամտի նվազում: Եվ բնական է, որ այդ բնակչի մոտ սպառումը պետք է նվազի: Սա իր հերթին առևտրաշրջանառության նվազմանն է տանելու, ինչը շղթայական ռեակցիայով ազդելու է նաև ծառայության պահանջարկի ձևավորման վրա»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նաիրի Սարգսյանի խոսքով, այս կառավարությունը սխալը սխալի հետևից է անում. «Այդ սխալներն այնքան արագ են տեղի ունենում, որ չենք հասցնում արձագանքել: Հենց մի սխալի արձագանքում ենք, անմիջապես մյուսն ենք տեսնում: Իրականում մասնագետները չեն հասցնում այս կառավարությանը ասել, որ շարունակում եք քանդել տնտեսությունը: Տնտեսությունն արդեն անդունդի եզրին է, որը պետք է գլորվի, բայց անկման ժամանակ արգելակող է պետք: Այս իրավիճակում արգելակման փոխարեն անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառավարող ուժն ավելի է արագացնում այդ անկումը»: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ըստ որոնց՝ արտահանման և ներմուծման ծավալները, ինչպես նաև դրամաշրջանառությունն ավելացել են՝ Ն. Սարգսյանը մի ժողովրդական խոսք հիշեց. ««Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին»:

Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ յոթ երգից բացի այլ երգ լսե՞լ եք: Նա չի հասկանում, չի ընկալում ու ցանկություն էլ չունի երբևէ հասկանալ ու ընկալել, դրա համար շարունակելու է նույնն ասել: Բազմիցս ենք նշել, որ այս մարդու մոտ տնտեսության վերաբերյալ պատկերացումները սկսում ու ավարտվում են բացառապես ՀԴՄ կտրոնների մասին պատկերացումներով: Բացի այդ, երբ ցուցանիշներ են բերվում 10-15 օրերի կտրվածքով, այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա: Մեկ ամսվա ընթացքում կա տնտեսական ակտիվության աշխուժացման և նվազման ժամանակահատված: Ամսվա սկզբին բնակչությունը կենսաթոշակ ու աշխատավարձ է ստանում, ինչով էլ պայմանավորված՝ այդ շրջանն ամենաակտիվն է: Եթե նույնիսկ վերցնում է ակտիվ շրջանն ու փորձում այդ շրջանում գրանցված արդյունքները որպես դրական հեքիաթ ներկայացնել, համոզված եմ՝ այդտեղ նույնպես ստում է: Եվ, ընդհանրապես, չկա մի ոլորտ, որի առումով նա չստի: Ընդհանուր առմամբ, պետք չէ լուրջ վերաբերվել կամ ուշադրություն դարձնել այդ մարդու որևէ ասածի, որովհետև նա կա՛մ ստում է, կա՛մ այդ արտահայտությունները տգիտության դրսևորում են»:

Անդրադառնալով տնտեսության անկման իրական չափերին՝ Ն. Սարգսյանը հավելեց. «Տնտեսությունը, մեծ հաշվով, դեպի անդունդ է գնում, ինչը գաղտնիք չէ:Մենք 2020 թ. մուտք գործեցինք արդեն բավականին թուլացած տնտեսական պոտենցիալով, որին հաջորդեց երկու արհավիրք, որոնց կառավարությունը պատշաճ արձագանք չտվեց: Եվ, բնականաբար, ունեցանք այն, ինչ ունենք: Այս շարունակական բնույթ կրող տնտեսական բացասական ցուցանիշները դեպի անկում են տանում: Ավելին, չկա դրական տրամադրվածություն թե՛ տնտեսվարողների, թե՛ սպառողների կողմից: Բիզնեսը մտածում է, որ ՀՀ-ում իր անվտանգային երաշխիքները բացակայում են, չունի հարկաբյուջետային, ինչպես նաև քաղաքական կայունություն և, ընդհանրապես, չունի հեռանկարներ: Բիզնեսն անընդհատ մտածում է կապիտալը դուրս հանելու և այլ երկրներում իր եկամուտներն ապահովելու մասին: Մեծ հաշվով, կապիտալն արտահոսում է: Իսկ բնակչությունը նշված տրամաբանության մեջ մտածում է արտագաղթելու մասին: Եվ եթե թե՛ արտադրողը, թե՛ սպառողը մտածում են միայն արտագաղթի մասին, նրանք սպառողական վարքագծից միանշանակորեն անցում են կատարելու խնայողական վարքագծի: Այսինքն, սա նշանակում է, որ տնտեսության վիճակն էլ ավելի է վատանալու: Սա է իրականությունը»:

Իսկ թե որո՞նք են ստեղծված իրավիճակից տնտեսությունը հանելու և հունի մեջ գցելու հնարավոր մեխանիզմները՝ Ն. Սարգսյանը նկատեց. «Առաջին՝ այս կառավարությանը պետք է ուղարկել իրենց տուն: Սա նվազագույն պահանջն է, որը պետք է կատարվի, քանի որ հատկապես տնտեսությունն աշխատում է սպասումներով: Եթե ներդրողները կամ ռացիոնալ մտածող սպառողները, քաղաքական հայտարարությունների հիման վրա կամ իշխանությունների վարքագիծը վերլուծելով, փորձում են իրենց ապագայի պլանավորումն իրականացնել, ընդամենը հետադարձ հայացք են նետում իշխանության կառավարման երեք տարիներին: Դիտարկելով նախկինում արված հայտարարություններն ու դրանց հաջորդած քայլերը՝ տեսնում են, որ ամեն հարցում ստել են:

Սա նշանակում է, որ այս կառավարության հանդեպ հավատը երբեք չի վերականգնվելու, ներդրումների ներհոսք չի լինելու, բիզնեսը Հայաստանում չի ծավալվելու: Հետևաբար, այս կառավարությանը լուծում առաջարկելն ուղղակի անհնարին է: Իսկ եթե առաջին քայլն արվեց՝ կառավարությունը փոխվեց, գալիս է երկրորդ խնդիրը՝ ո՞վ կլինի հաջորդ իշխանությունը, և հաջորդ իշխանության հանդեպ արդյո՞ք կլինի այդ վստահությունը: Երբ հաջորդ իշխանությունների հանդեպ վստահությունը կվերականգնվի, ու բոլորս կսկսենք շունչ քաշել, այստեղ արդեն գալիս է անվտանգության վերոնշյալ պահանջմունքների բավարարման խնդիրը: Խոսքը թե՛ երկրի անվտանգության և թե՛ քաղաքական, հարկաբյուջետային ու դրամավարկային կայունությունների ապահովման մասին է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ ունի նաև իր լուծումները. «Իսկ ի՞նչ է պետք անել անվտանգության ֆունդամենտները կառուցելուց հետո: Պետք է մեկ շաբաթ նստել և ՀՀ-ի ներդրումային գրավչությունը, բիզնես կոմֆորտը համեմատել տարածաշրջանային ու ԵԱՏՄ մյուս երկրների նույն բաղադրիչների հետ: Պետք է վեր հանել ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ու տարածաշրջանային երկրների այն խոցելի կետերը, որոնք մենք չունենք: Ուզում եմ շեշտել նաև տնտեսության տարբեր ճյուղերի նաև հարկային արտոնություններ տրամադրելու կարևորության մասին, որը պետք է պարտադիր միտված լինի արտահանմանը:

Այսինքն, պետք է շահագրգռել ներդրողին, որպեսզի մեկ միավոր արտադրանքը նա Հայաստանում ավելի մատչելի եղանակով ստանա: Հենց տնտեսվարողին ու ներդրողին կարողացանք շահագրգռել ու երկրի այդ գրավչությունն ապացուցել, իմացեք, որ միանգամից գումարները հոսելու են ՀՀ: Իսկ եթե իշխանությունը գալիս է ու ներդրումային միջավայրը բերալավելու խոստումներ է տալիս, բայց չի գիտակցում այն պարզ մեխանիզմը, ըստ որի՝ ներդրումային միջավայրը ներդրողների կամքը կատարելով են բարելավում, ապա շարունակելու ենք ձախողվել: Իրականում տնտեսական ու ներդրումային միջավայրը վերականգնելը հեշտ է, բայց այս իշխանության հետ տնտեսության մասին դրական սպասում ունենալը նշանակում է լինել շատ միամիտ կամ քնած»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան«Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկումԻնչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համարԱռաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ ՀամբարյանՈ՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմումՌուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահՆոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներՄինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբԲայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համարՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ ՄիրզոյանԴու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջըԱրագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվելԿարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովիցՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարԱկնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի ՍարգսյանՓաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համարՀանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե»Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերովՈչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական
Ամենադիտված