Սյունիքում անվտանգ չէ, Տավուշում էլ անվտանգ չէ, Երևանում էլ անվտանգ չէ, շատ շատ բաներ վատ են. Իմքայլական պատգամավոր
ՔաղաքականությունՍյունիքում անվտանգ չէ, Տավուշում էլ անվտանգ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին՝ խոսել է արդյո՞ք սյունեցիների հետ, ինչ են ասում՝ այնտեղ անվտա՞նգ է:
«Գեղարքունիքում էլ անվտանգ չէ: Ասեմ ավելին՝ Երևանում էլ անվտանգ չէ: Մենք շատ բարդ տարածաշրջանում ենք: Արարատում էլ անվտանգ չէ, ամեն ինչ լավ չէ: Շատ ու շատ բաներ վատ են: Արարատում էլ այսօր վտանգ կան: Դուք գիտե՞ք, թե ինչեր են կատարվել պատերազմի ժամանակ, Նախիջևանյան գծով, ասե՞մ ես ձեզ ամեն ինչ»,-ասաց նա: