Սերժ Սարգսյանը դաբրո է տվել
Քաղաքականություն
2017 թվականի խորհրդարանական ընտրություններիմ ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցողների նոր անուններ են ի հայտ գալիս: Մասնավորապես, ըստ տեղեկությունների, պատգամավոր դառնալու մտադրություն ունի Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը: Դավիթ Մանուկյանը առաջադրվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը մտերմիկ շրջապատում Դավիթ Մանուկյանի առաջադրման մասով չի առարկել՝ իսկ ինչու ոչ: Այս խոսքերը ընկալվել են որպես «դաբրո»՝ Դավիթին պատգամավոր դարձնելու համար: