«Այ Հրանտ, ի՞նչդ է պակաս»
ՀասարակությունՀրանտ Թոխատյանի ցավն ուրիշ է: Լրագրողների հետ զրույցում ասում է, որ Հայաստանի պատմության մեջ այդպես էլ չձևավորվեց մի նորմալ ընդդիմություն, որը կկարողանար առաջ տանել շարժումը:
... Մեկը չկա, որ տնավարի ասի. «Ա՜յ Հրանտ, ի՞նչդ է պակաս, որ ընդդիմություն ես ուզում: Վարձո՞վ ես ապրում, օրվա հացդ չես հասցնու՞մ, թե՞ կոմունալ վարձերդ են կոկորդիդ չոքել: Քեզ համար աղայավարի ապրում, կյանք ես քաշում: Ինչ մեծ-մեծ, իշխանական մակարդակով հաղորդումներ կան՝ դու ես վարում... Բա իշխանության մարդիկ քեզ համար էլ ի՞նչ անեն, որ ազատագրական շարժում չուզես, որ էլ պայքար չուզես»:
Մարդու սիրտ է պայթում, երբ սրտնեղված ասում ես.
«Հրապարակներում հավաքվում էին ինչ-որ ուժեր, բայց վերջում ինչ-որ բան էր պատահում, ընդդիմությունը մի կողմ էր գնում, և ժողովուրդը մնում էր արանքում»:
Վա՜խ, վախ: Հիմա դու ուզում էիր, որ ժողովուրդը հաղթի՞: Ու դու՞ էլ՝ որպես ժողովրդի մի մասնիկ, հաղթեիր...
Ուզում էիր, որ մեր փառապանծ իշխանությունը պարտվե՞ր...
Հեչ չէի սպասում:
Հասմիկ Բաբաջանյան, Hraparak.com