Ողբերգական վրաերթ Երևանում
ՀասարակությունԴեկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 45-ամյա Արմեն Ղազարյանը, Բագրատունյաց պողոտայում` Գործարանային մետրոյի հարևանությամբ, իր վարած «Honda» մակնիշի 35 TՍ 655 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 54-ամյա Իսրայել Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, ահազանգել է պատկան մարմիններին, սակայն վախեցել է մոտենալ վրաերթի ենթարկվածին, քանի որ մահացածի հարազատներն այնտեղ են եղել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Ղազարյանը աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում, որպես ինժեներ