Արտակարգ դեպք։ Փաստաբանը մահացել է դատարանի դահլիճում
ԱշխարհՄոսկվայի Տիմիրյազեւի շրջանային դատարանի դահլիճում, դատական նիստի ժամանակ, մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: «Հերթական քրեական գործի դատական նիստի ժամանակ, դատական վիճաբանությունների պահին հանկարծամահ է եղել փաստաբան Սիմոն Ծատուրյանը»,- հայտնել է դատարանի քարտուղարը: Բժիշկները ֆիքսել են սրտի անբավարարություն: Սիմոն Ծատուրյանը Մոսկովյան փաստաբանական կոլեգիայի անդամ է: Իր կարիերայի ընթացքում վերջինս մասնակցել է մի շարք աղմկահարույց գործերի քննությանը: Նա հանդիսացել է 19 ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպանը 2006 թվականին: