Արցախի նախագահը խոստովանեց
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում եւ տեսանյութ հրապարկել:
«Հասկանալի է, որ ամեն ձեւով թշնամին ուզում էր Կրասնի բազարը վերցնի, ձեր շնորհիվ, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, իսկ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է, հակառակը շինարարական աշխատանքները ակտիվանում են, եւ առաջիկա 3-4 տարում միայն շինարարություն է լինելու»,-ասաց նա: