Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մենամա՞րտ
Բաց մի թողեքԵթե մեր թիմն էֆեկտիվ լինի, 2018-ից հետո ինձ վարչապետ եմ տեսնում՝ երեկ հայտարարել է Կարեն Կարապետյանը: Այս հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական կյանքի ամենակարևոր և ինտրիգային դրվագներից մեկին է վերաբերում՝ նախագահի պաշտոնին Սերժ Սարգսյանի հրաժեշտ տալուն և նրա հետագա քաղաքական կարգավիճակին:
Կարեն Կարապետյանը փաստորեն հայտարարում է, որ 2018-ից հետո իրեն տեսնում է վարչապետ, ինչը նշանակում է, որ նա վարչապետ չի տեսնում Սերժ Սարգսյանին: Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, իր վարչապետության կամ հետնախագահական կարգավիճակի մասին հարցերին պատասխանում է, որ դա կախված է 2017 թվականի ընտրությունների արդյունքից: Այսինքն՝ այստեղ ակնհայտ է դառնում Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների տարբերությունը կամ հակադրությունը: Ամեն մեկն ինչ-որ արդյունքով է պայմանավորում վարչապետի պաշտոնում իր գործունեության հեռանկարը կամ այդ պաշտոնը ստանձնելը:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում