Հակառակորդից 250 մետրի վրա. զինվորի զենքն ու սնունդը (Տեսանյութ)
ԱմենաընթերցվածՕրերս ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ այցելեցին Տավուշի մարտական դիրքերից մեկը, որը հակառակորդի դիրքերից հեռու է 250-300 մետր: Մեր զինծառայողները ցույց տվեցին, թե ինչով են սնվում, նաեւ՝ զինամթերքի պաշարը (լուսանկարում): «Զինվորի սննդի համար նախատեսված տեսականին գողանալ հնարավոր չէ»,-նկատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ միաժամանակ նշելով՝ նորմալ է, որ զինվորը ժամանակ առ ժամանակ կհոգնի նույն սնունդն օգտագործելուց եւ կցանկանա կնոջ կամ մոր սիրելի ուտեստները: