Հայերեն


Ի՞նչ նպատակ ունի ռուս զինծառայողների այցը Տավուշի մարզ

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր տեղեկությունը, թե «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ»:

Մեր տեղեկություններով ևս՝ 3-րդ բանակային կորպուսում, այսպես ասած, անսովոր կամ հատուկ իրավիճակ չի եղել, սահմանին՝ նույնպես:

Պաշտպանական գերատեսչությունը հերքել էր նաև և մտացածին համարել ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է՝ մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում»:

Այս դեպքում փաստերը և մեզ հասած տեղեկություններն այլ բանի մասին են խոսում. մի քանի օր է՝ ռուս զինծառայողներն Իջևանում են, և ինչ-ինչ դիտարկումներ եղել են:

Ավելին, 168.am-ին հասած տեղեկություններով, Ռադիոէլեկտրոնային պայքարի շրջանակում է այցը, այսինքն՝ ՌԷՊ կայանների տեղադրման կետերի համար չափումներ են արվել, և նախատեսված է կայան Սևքարի գլխին:

Եթե մի կողմ դնենք մեզ հասած տեղեկությունը, ապա չի կարելի բացառել նաև սյունիքյան նախադեպը և այն, որ ՊՆ-ն կարող է շատ հանգիստ Գլխավոր շտաբի թիկունքում գործել և տարածքային-սահմանային խնդիրներ լուծել:

Երկրորդ՝ ռուսների ներկայությունն այս օրերին Տավուշի մարզում, շատ հնարավոր է՝ զսպող դեր ունի՝ և՛ ուղղված ադրբեջանաթուրքական տանդեմին, և՛ ՀՀ իշխանություններին: Եվ այն, որ 3-րդ բանակային կորպուսը «հատուկ վիճակի» չդիմեց՝ չի բացառվում, որ դրանով խառնել է սահմանին լուրջ լարվածություն ստեղծելու իշխանական խաղաքարտերը: Չմոռանանք, որ արցախյան վերջին պատերազմի սկիզբը, ըստ էության, դրվեց 2020-ի տավուշյան գործողություններով: Դրա ազդեցությունն ընդունել է անգամ Նիկոլ Փաշինյանը:

«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին՝ այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»,- «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում նշել էր նա:

Իսկ 5TV-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե հուլիսյան բախումը հրահրել է հայկական կողմը։

«Գիտե՞ք, երբ որ գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին, և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր, եթե ոչ՝ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Արդյո՞ք մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տալու»,- նշել էր նա:

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը Տավուշի մարզում դիրքերի բարելավման օպերացիա էր իրականացվել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ կամ անմիջական ղեկավարությամբ, ինչի արդյունքում, մասնավորապես, Նոյեմբերյանի հատվածով անցնող կենտրոնական գազատարը, որը մտնում է Հայաստան, այն ժամանակ անցնում էր Ադրբեջանի սահմանով, արդեն անցավ մեր սահմանով:

«Այսինքն՝ մենք մեր դիրքերն այնքան ենք կարողացել առաջ քաշել և այնպիսի դիրքեր գրավել, որ այսօր Ղազախ-Թբիլիսի մայրուղին մեր հսկողության տակ է, և երբ ուզենանք, կարող ենք ցանկացած տրանսպորտ խոցել: Բայց սա անհատական գործողություն էր, Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնել էր «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը:

Կապիտուլյացիոն փաստաթղթով արցախյան վերջին պատերազմի ավարտից անմիջապես հետո տեղեկություններ ստացվեցին, որ Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել:

168.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն էր, ինչը, պարզվեց, անհիմն չէր այդ պահին:

Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել է եռակողմ հայտարարությունից:

Եթե, ամեն դեպքում, Տավուշի մարզում ԽՍՀՄ քարտեզի տարածման պարտադրանք լինի Ադրբեջանի կողմից, ապա Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Չի բացառվում, որ այս դեպքում հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը դառնա չեզոք գոտի: Սրա մասին ամիսներ առաջ մեկ անգամ արդեն գրել ենք:

Ի դեպ, եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի, Պառավաքարի հատվածում, բայց հարց է՝ արդյո՞ք ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում «օտար ոտքը» կհանի իր տարածքից:

  

Պատերազմից հետո ժամանակ առ ժամանակ ՀՀ սահմանների և տարածքների հետ կապված շրջանառվող տեղեկությունները մասնագետները տարիներ շարունակ դիտարկել են ԼՂ հակամարտության համատեքստում:

Մասնավորապես, «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ նշվում է, որ «ղարաբաղյան հակամարտությունը բարդ գործընթաց է, որը ներառում է ոչ միայն ԼՂՀ-Ադրբեջան, այլև ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները, քանի որ հակամարտության առնչությամբ տեղի են ունեցել ՀՀ (Արծվաշեն) և Ադրբեջանի (Քյարքի, Վերին և Ներքին Ասկիպարներ) տարածքների պատկանելության փաստացի փոփոխություններ, որոնց հետ կապված խնդիրները նույնպես պետք է ստանան իրավական կարգավորում»:

«Ինչպես 2008թ. Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է ֆրանսիացի համանախագահ Բ. Ֆասիեն, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բաղկացած է երկու հակամարտություններից՝ Ադրբեջան-Հայաստան, որտեղ հարցերը պետք է լուծվեն տարածքային ամբողջականության շրջանակներում, և Ադրբեջան-ԼՂՀ ինքնորոշման հակամարտություն, որտեղ հարցերը պետք է լուծվեն ինքնորոշման սկզբունքի հիման վրա»,- հիշեցվում է համապատասխան վերլուծության մեջ:

Հավելենք, որ 2020-ի դեկտեմբերի վերջին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր.

«Այս պահին Սյունիքում դեմարկացիա է կատարվում, որի շրջանակներում ճշգրտվում է սահմանը։ Ոչ միայն Սյունիքում, կարելի է ասել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա է կատարվում»:

Նաև հավելել է, որ որպես հիմք՝ պիտի ծառայեն Խորհրդային Միության ժամանակ ընդունված փաստաթղթերը:

Այսինքն, Սյունիքից բացի, շատ մարզերի «դուռ է դեռ թակելու» սահմանների ճշգրտումը, ինչից ներկա իշխանության օրոք օգտվում է միայն Ադրբեջանը, որովհետև ինչպես նշեցինք՝ 30 տարվա ընթացքում առաջխաղացումներ եղել են երկու կողմերից:

Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»
Ամենադիտված