Հայերեն


«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մակավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում (ֆոտո)

Հասարակություն

Քաջարանում երկու տասնամյակ պատմություն և աշխարհագրություն դասավանդած Արուս Ստեփանյանը պատերազմում միակ զավակի՝ Արտաշեսի զոհվելուց հետո այլևս դպրոց չի մտնում։

«Դպրոցի ամեն անկյունը, ամեն ինչ տղայիս հետ է կապված, Արտաշեսը դուրս եկավ դպրոցից ու դեռ լրիվ երեխա գնաց բանակ»,- ասում է մանկավարժը։

Տիկին Արուսը ժամանակ առ ժամանակ Ֆեյսբուքի իր էջում տեղադրում է սևաչյա որդու լուսանկարներն ու փորձում անշունչ էկրանի էջերում խեղդել կարոտի իր բաժինը։

Արտաշեսի մայրը հազարավոր ուրիշ մայրերի պես մարտի 8–ին էլ որդուց շնորհավորանք չի ստանա։ Ուսուցչուհին կթերթի դպրոցական տարիքում որդու պատրաստած բացիկներն ու կփորձի իր հուշերում վերագտնել թավ հոնքերով, ժպտադեմ ու խրոխտ որդու հայացքը։

«Մարտի 8-ին պարտադիր ծաղիկներ էր նվիրում, հատուկ ինչ–որ ռոմանտիկ բաներ չէր սիրում, ինձ հայրիկի հետ էր շնորհավորում, իսկ երբ փոքր էր՝ նկարում էր, բացիկ էր պատրաստում, ինչպես բոլոր երեխաները։ Շատ բծախնդիր էր աղջիկների նկատմամբ, դեռ փոքր տարիքից չէր ընդունում աղջիկների վատ սովորելը, դա մի տեսակ չափանիշ էր իր համար»,–հիշում է տիկին Արուսը։

Քաջարանցի ընտանիքն Արտաշեսին անվանակոչել է ի պատիվ հորական պապի և հայոց Արտաշես Բարեպաշտ արքայի։

«Արտաշեսը հպարտանում էր իր անվամբ։ Դեռ շատ փոքր էր, դպրոցում հարցրել էին դու Արտաշես Առաջի՞նն ես, պատասխանել էր՝ ոչ, ես երկրորդն եմ, առաջինը պապիկս է։ Ինձ համար էլ հայոց պատմության ամենասիրելի թեման Արտաշեսյանների ժամանակաշրջանն էր, հատկապես Արտաշես Ա-ի։ Թեման ներկայացնելիս միշտ  հպարտությամբ էի արտաբերում Արտաշես անունը, գուցե հենց նրա համար, որ որդուս այդ անունով եմ կոչել։ Բայց... Պատերազմը թույլ չտվեց, որ որդիս Արտաշես Առաջինի նման երկար կյանք ունենա»,–պատմում է Արցախյան պատերազմում անմահացած զինվորի մայրը։

Ծուռ սասունցու և հաստատակամ սյունեցու արմատնով Արտաշեսի սխրագործությունների մասին ամբողջ Քաջարանը գիտի։ Ամռանը բանակ զորակոչված 18–ամյա զինվորը, որը դեռ չէր էլ հասցրել լիարժեք տիրապետել զենքերին ու հարմարվել բանակային կյանքին, պատերազմի դաշտում դարձավ հրետանավոր և շուրջ մեկ ամիս թշնամուն զգալի կորուստներ պատճառելով զինակիցների հետ անառիկ պահեց Մարտունին։ Հրետանային մարտկոցում կռվող դիպուկ հրետանավորի սխրանքների մասին հետո պիտի պատմեր զինակից ընկերը՝ Արարատը։ Առանց հրամանատարի մնացած տղաները ստիպված են եղել օրեր շարունակ  միայնակ որոշումներ կայացնել, թե ե՞րբ և ո՞ր թիրախին հարվածեն։ Հոկտեմբերի 27–ին տղաները հրաման են ստանում զբաղեցնել մոտակա լքված կրակային դիրքը։ Առաջինը Արտաշեսն էր նետվել առաջ՝ կատարելու առաջադրանքն ու զոհվել։

«Որդիս միջակությունը չէր ընդունում. հայրենիքի, ծնողների, հարազատների և ընկերների համար պատրաստ էր ամեն ինչի։ Շատ էր սիրում իր ծննդավայր Քաջարանը։ Երբ առաջարկեցին որդուս հուղարկավորել «Եռաբլուրում»՝ հրաժարվեցինք. մեր տղան պիտի մնար իր սիրելի քաղաքում»,– ասում է մայրը։ Արտաշին հուղարկավորեցին Քաջարանի հերոսների պանթեոնում։ Հերոսի մայրը հետո պիտի ուժ գտներ իր մեջ՝ այցելելու նաև «Եռաբլուր». այնտեղ, ուր հանգչում են Արտաշեսի պես լուսավոր հարյուրավոր տղաներ, ուր դեռ չի լռել հրացանների համազարկը, ուր դեռ փակ դագաղներով հուղարկավորում են զինվորներից մնացած մասունքները։ «Սարսափ, ափսոսանք, հուսահատություն, անզորություն, անտանելի ցավ, չարություն. բոլորը զգացմունքներս խառնվել էին իրար»,– փորձում է տեսածը նկարագրել տիկին Արուսը։ Զինվորի մոր համար մինչեւ օրս անհայտ է մնում, թե ինչպես 44 օր հաղթանակի մասին խոսող բանակը պարտվեց, ինչպես իշխանությունները Արտաշեսի ու նրա նման հազարավոր նորակոչիկների թողեցին բախտի քմահաճույքին։

«Մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում, ինչպես կարող էին այդպես վարվել 2-3 ամսվա ծառայողների հետ, չէ՞ որ այդ երեխաներն էին հայրենիքի ապագան կերտողները, թե՞ իրենց պետք չէին խելացի, խոստումնալից, արժանապատիվ, թասիբով տղաներ»,– հարցնում է զինվորի մայրն ու հայտարարում՝ երբեք դավաճաններին չի ներելու․

«Հայ ազգը, ցավոք, պատմության ընթացքում դավաճանների պակաս չի ունեցել, ինձ իմ ցավն է տանջում, ինչու՞ պիտի մեր միակ զավակը, մեր հույսն ու լույսը դառնար ստոր դավաճանության զոհ, երբեք չեմ ներելու»։

Հայրենքի ու միակ զավակի կորստից ուշքի չեկած մոր համար կրկնակի ցավ է ապրել պառակտված հասարակությունում, կռիվ տալ մարդկանց անտարբերության, երբեմն անգամ «արխայինության» հետ։

Տիկին Արուսը դժվարանում է հավատալ, որ երբևէ մեր ազգը դուրս կգա պատերազմի ու պարտության թմբիրից․

«Եթե այս դաժան, վաճառված պատերազմը, մեր 5000 լույս տղաների կորուստը, անհետ կորածները, գերիները, վիրավորները, խեղված ճակատագրերը չմիավորեցին ազգին, մի բռունցք չդարձանք, որ ցավը միասին հաղթահարենք, որ կորցրածը միասին հետ բերենք, դժվարանում եմ հավատալ ուժեղ Հայաստանի հեռանկարին»։

Անտարբեր մարդկանց հետ կողք-կողքի ապրող պատմության ուսուցչուհին ստիպված է կուլ տալ Զանգեզուրը գրավելու մասին Ալիևի հոխորտանքները և մեկընդմիշտ որոշել՝ երբեք թուրքի հետ հարևանություն չի անելու։

«Չեմ ցանկանում ոչ մեկին վիրավորել, բայց եթե սյունեցու թասիբի ու արժանապատվության կեսը շատերն ունենային, մենք երկիր կորցնելու վտանգի առաջ չէինք հայտնվի։ Սյունեցին միգուցե ստիպված լինի թուրքի հարևանությամբ ապրելու, բայց երբեք հարևանություն չի անի»,– անկեղծանում է մանկավարժը։

Հերոսի մայրը հավատում է՝ հնարավոր է կորցրածը հետ բերել և փրկել ազգային արժանապատվությունը, եթե մարդիկ մի կողմ դնեն նեղ անձնական նկրտումներն ու վեր դասեն ազգային շահը։

«Երկրի ապագայով մտահոգ, իսկապես հայրենասեր հայերը իրականում շատ չեն, ցավալի է, բայց փաստ, հազարավոր հզոր տղաների կորցրեցինք, ոսկե սերնդին, ազգի սերուցքին։ Մինչև ազգային շահը վեր չդասենք անձնականից, ոչնչի չենք հասնի»,– համոզված է Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արտաշեսի մայրը։

Թագուհի Մելքոոնյան

Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»
Ամենադիտված