ԱրարատԲանկում մեկնարկում է «Ladies first» ավտոմեքենայի ձեռքբերման ակցիան
ՔաղաքականությունԱրարատԲանկը, կանանց միջազգային տոնի առթիվ, 2021թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարում է «Ladies first» կանանց համար գրավիչ հատուկ ակցիա։
Մարտի 8-ից ապրիլի 7-ը ներառյալ կանայք և աղջիկները կարող են դիմել ավտոմեքենայի ձեռքբերման վարկի համար ԱրարատԲանկի մասնաճյուղեր։ Ակցիայի շրջանակում ավտոմեքենայի ձեռքբերման վարկը կտրամադրվի՝
- առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի
առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ կամ 20,000 ԱՄՆ դոլար գումարի չափով
3-ից 5 տարի մարման ժամկետով
«Գաղտնիք չէ, որ թե՛ ընտանիքում, թե՛ այլ միջավայրում կինն է ստեղծում ջերմ և հարմարավետ, բարի և դրական մթնոլորտը։ Այսօր՝ արժևորելով կանաց դերը ոչ միայն ընտանիքում, երեխաների դաստիարակության, կրթության, այլև պետականաշինության և բիզնես միջավայրում, ԱրարատԲանկը հանդես է գալիս գրավիչ առաջարկով, որը վստահ ենք՝ հետաքրքրություն կառաջացնի կանանց շրջանում»,- ասել է Մանրածախ բիզնեսի վարկավորման վարչության պետ Արշակ Մաթևոսյանը։