Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել
ՔաղաքականությունԱյսօր՝ մարտի 10-ին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: