Դոնբասում մարտերը վերսկսվել են
ԱշխարհՄիխայլովկա գյուղում մարտեր են սկսվել Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանության մարտիկների միջև, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Telegram-ալիքում հայտնել է Լուգանսկի ժողովրդական ոստիկանության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն:
Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ տարբեր զենքերից ինտենսիվ կրակոցներ են լսվում։ Մարոչկոյի խոսքով ՝ ԶՈՒ-ն կիրառում է հրաձգային զենք ու նռնականետեր, գնդակոծության գոտում է գտնվում դպրոցը: