Մոտենում է կորոնավիրուսի երրորդ ալիքը
ՀասարակությունԿորոնավիրուսի երրորդ ալիքը մոտ ժամանակներս կարող է հարվածել Եվրոպային։ Եթե բավարար թվով մարդիկ չպատվաստվեն, սահմանափակումները կվերականգնվեն աշնանը, ասել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Լոտար Վիլերը, այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Եվրոպայում մենք պետք է զգուշանանք: Ես չեմ ուզում մեկնաբանություններ անել այլ երկրների մասին, մենք բոլորս կարող ենք տեսնել թվերը: Ինչ վերաբերում է Գերմանիային, մեզ մոտ սկսվում է երրորդ ալիքը: Մենք ունենք հստակ ազդանշաններ: Եվ պարզ է, որ հանրային առողջապահական միջոցառումները, ներառյալ շփումների կրճատումը և դիմակներ կրելը, դեռ ուժի մեջ են»,- ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում հավատարմագրված Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի մամուլի ասուլիսում ասել է Վիլերը: