Հայերեն


Ավազակային հարձակում Vivaro-ի և Toto-ի վրա

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գևորգ Սերոբյանի և Ռաֆիկ Ռաֆայելյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

21-ամյա Գևորգը մեղադրվում էր երեք դրվագ, իսկ 20-ամյա Ռաֆիկը՝ մեկ դրվագ ավազակային հարձակման համար:

Հարձակման թիրախ երիտասարդների համար դարձել էին երևանյան բուքմեյքերական գրասենյակները, որոնց վրա 2015 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 24-ը կատարվել էին մի քանի հարձակումներ:

Ըստ դատական ակտի՝ Գևորգ Սերոբյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, որոշել է ավազակային հարձակումների միջոցով լուծել այդ խնդիրները:

Նախապես պայմանավորվելով իր ընկերոջ՝ Ռաֆիկ Ռաֆայելյանի հետ՝ Գևորգը որոշել է հարձակման ընթացքում օգտագործել իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակը և ատրճանակի տեսքով կրակայրիչը:

2015 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 00.14-ին Գևորգն ու Ռաֆիկը մտել են Երևանի Տերյան փողոցում գործող «Վիվառո Բեթինգ» բուքմեյքերական գրասենյակ՝ խաղադրույքներին ծանոթանալու պատրվակով:

Գրասենյակում նրանք աչք են ածել շուրջբոլորը և «համոզվելով իրենց հանցավոր գործողություններն իրագործելու խոչընդոտների բացակայության մեջ», անմիջապես դուրս են եկել:

Գևորգը ատրճանակի տեսքով արծաթագույն կրակայրիչը տվել է Ռաֆիկին, իր մոտ պահել է օդաճնշիչ սև ատրճանակը: Ռաֆիկ Ռաֆայելյանն իր մոտ եղած շարֆով քողարկել է բերանի հատվածը:

Մի քանի րոպե անց՝ ժամը 00. 24-ին Գևորգն ու Ռաֆիկը մուտք են գործել իրենց «ուսումնասիրած» բուքմեյքերական գրասենյակ: Նրանք որպես զենք օգտագործելով ատրճանակի տեսքով կրակայրիչն ու օդաճնշիչ ատրճանակը՝ գրասենյակի աշխատակիցներ Մովսես Մ.-ին ու Դավիթ Գ.-ին սպառնացել են և պահանջել, որ իրենց տրամադրվի գրասենյակի դրամարկղերում առկա գումարը:

Գրասենյակի աշխատակիցները, ցուցադրված կրակայրիչն ու օդաճնշիչ ատրճանակը որպես իսկական զենք ընկալելով՝ իրական են համարել իրենց կյանքին սպառնացող վտանգը և տրամադրել են դրամարկղերում առկա գումարը՝ 605 հազար դրամ: Գևորգն ու Ռաֆիկը, գումարը վերցնելով, դիմել են փախուստի:

Եթե Ռաֆիկի մասնակցությամբ սա ավազակային հարձակման միակ դրվագն է, ապա Գևորգ Սերոբյանը մեկ անգամով չի բավարարվել՝ ըստ մեղադրանքի:

Նույն կրակայրիչի ու օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ նա որոշել է նոր հարձակում գործել մեկ այլ ընկերոջ՝ Հ.-ի հետ:

2015 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 00.45-ին Գևորգն ընկերոջ հետ մտել է Երևանի Վարդանանց փողոցում գործող «Տոտո Գեյմինգ» բուքմեյքերական գրասենյակ:

Այս անգամ կրակայրիչը ընկերոջ մոտ էր, իսկ օդաճնշիչ ատրճանակը՝ Գևորգի: Ընկերը բաճկոնով քողարկել է բերանի հատվածը:

Նրանք գրասենյակի աշխատակից Վահան Մ.-ին սպառնացել են կրակայրիչով ու օդաճնշիչ ատրճանակով, պահանջել են իրենց հանձնել դրամարկղում եղած ամբողջ գումարը:

Իր կյանքի նկատմամբ սպառնալիքը իրական ընկալելով՝ գրասենյակի աշխատակիցը Գևորգին ու նրա ընկերոջն է տվել դրամարկղում առկա 125 հազար դրամը, ինչպես նաև Գևորգի ընկերոջ պահանջով նրան է հանձնել 5 հազար դրամ արժողության՝ ոչ թանկարժեք մետաղից պատրաստված վզնոցը:

Երիտասարդները վերցնելով ավարը՝ դիմել են փախուստի:

Գևորգն ու նրա նույն ընկերը հաջորդ հարձակումը իրագործել են 2015 թվականի դեկտեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 03.30-ին: Նրանք մտել են Երևանի Լեոյի փողոցում գործող «Վիվառո Բեթինգ» բուքմեյքերական գրասենյակ: Այս անգամ գրասենյակի աշխատակցուհի Մարինե Հ.-ին ընկերը սպառնացել է օդաճնշիչ ատրճանակով, իսկ Գևորգը՝ ծալովի դանակով:

Մարինե Հ.-ն նրանց է հանձնել գրասենյակի դրամարկղում եղած 205 հազար դրամ գումարը: Երիտասարդները դիմել են փախուստի:

Քրեական գործից Գևորգի երկրորդ հանցընկերոջ՝ Հ.-ին վերաբերող մասն անջատված է:

Գևորգն ու Ռաֆիկը արգելանքի տակ են առնվել հարձակումներից օրեր անց՝ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին:

Գևորգ Սերոբյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե ավազակային վերջին երկու հարձակումները կատարել է ոչ թե Հ.-ի, այլ մեկ ուրիշ անձի հետ: Գևորգն ամբողջությամբ ընդունել է առաջին տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը: Դատարանում Գևորգը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքներում Գևորգը հայտնել է, թե իր ու իր ընտանիքի ֆինանսական խնդիրները լուծելու, ունեցած պարտքերը մարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերների՝ սկզբում՝ Ռաֆիկ Ռաֆայելյանի, ապա Հ.-ի հետ՝ զենքի նմանողությամբ առարկաների գործադրմամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ:

Շուրջ 6 տարի առաջ ինքը ձեռք էր բերել ատրճանակի տեսքով կրակայրիչ և օդաճնշիչ ատրճանակ: Որոշել են հարձակումների ժամանակ որպես զենք օգտագործել դրանք: Մտադրվել են հարձակումները կատարել Կենտրոն վարչական շրջանի տարածքում՝ ենթադրելով, թե այնտեղ խաղադրույքները ավելի շատ կլինեն:

Առաջին հարձակման ժամանակ Ռաֆիկի հետ նախապես մտել են բուքմեյքերական գրասենյակ, դուրս են եկել, սպասել են, մինչև բոլոր այցելուները հեռացել են, մնացել են միայն գրասենյակի աշխատողները, նորից ներս են մտել, «ատրճանակներն» ուղղել են աշխատակիցների վրա ու դրամարկղերում առկա գումարն են պահանջել: Աշխատողները տրամադրել են գումարը, իրենք վերցրել ու փախել են:

Վերջին հարձակման ժամանակ գրասենյակում եղել է ոչ միայն աշխատակցուհին, այլև մեկ այցելու: Ինքը դանակը պահել է աշխատակցուհու ուղղությամբ, գումար է պահանջել, իսկ Հ.-ն ուշադրությունը դարձրել է այցելուի վրա: Վերջինս ձայն չի հանել: Բոլոր հարձակումների ժամանակ, ըստ Գևորգի, օդաճնշիչ ատրճանակը գնդակներով լիցքավորված չի եղել:

Ամբաստանյալ Ռաֆիկ Ռաֆայելյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ հանցավոր քայլին դիմել է նյութական կարիքից դրդված: Ուսման վարձը չվճարելու պատճառով ինքը հեռացվել էր համալսարանից: Ինքը գումարային պարտք ուներ նաև ընկերներից մեկին՝ Արթուրին, եթե պարտքը չմարեր, Արթուրը ևս դուրս կմնար համալսարանից: Ինքը դա չէր ուզում:

Ռաֆիկը նշել է, որ ավազակային հարձակման ժամանակ իր ձեռքին եղած «ատրճանակը» Գևորգն էր տվել: Բուքմեյքերական գրասենյակից հափշտակած գումարի իր մասից ինքը վճարել է Արթուրի պարտքը՝ 200 հազար դրամը, մնացած գումարը ծախսել է իր կարիքների համար:

Հարձակման ենթարկված առաջին գրասենյակի աշխատողները հայտնել են, որ ամբաստանյալների ձեռքի ատրճանակները իսկականի տեսք ունեին, իրենք դրանք որպես իրական զենք են ընկալել, հակառակ դեպքում գումար չէին տա: Հարձակվողները դիմակներով չէին, բայց դեմքերը քողարկել էին՝ մեկը՝ շարֆով, մյուսը՝ բաճկոնի օձիքով: Իրենց սպառնացել են. «Փողը տուր, կկրակեմ» արտահայտությամբ:

Երկրորդ գրասենյակի աշխատակիցը հայտնել է, որ երկու երիտասարդները մտել են գրասենյակ: Նրանցից մեկը բերանի հատվածը շարֆով փակած՝ հարցուփորձ է արել իրեն՝ խաղադրույքների և գրասենյակը փակելու ժամի մասին: Ինքը կասկածել է, որ նրանք անչափահաս են, անձնագիր է պահանջել: Այդ ժամանակ նրանք հանել են ատրճանակները, պահել են իր ուղղությամբ ու գումար են պահանջել: Ինքը վախեցել է, որ նրանք կկրակեն, հանձնել է գումարը՝ 125 հազար դրամ: Բերանը ծածկած երիտասարդը պահանջել է նաև իր մետաղե վզնոցը: Ինքն ասել է, որ այն ոսկուց չէ, բայց նա նորից է պահանջել, ինքը վզնոցը նույնպես հանձնել է: Նրանք հեռացել են: Տուժողը նշել է, որ եթե անգամ հասկանար, որ ատրճանակները իսկական չեն, իր անվտանգության նկատառումներով գումարը կտար: Այս տուժողը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, խնդրել է ամբաստանյալներին հնարավորինս մեղմ պատժել:

Երրորդ գրասենյակի աշխատակցուհին հայտնել է, թե իրեն սպառնացել են դանակով ու ատրճանակով: Դանակով երիտասարդը կողքից մոտեցել ու ասել է՝ տուր: Դանակի ու ատրճանակի ցուցադրումից ինքը հասկացել է, որ փող են ուզում: Հարձակվողների դեմքերը չի հիշում: Գրասենյակում հարձակման պահին մի այցելու կար, բայց նա դրամարկղի մոտ չէր: Նրա ուղղությամբ նույնպես ատրճանակ են պահել, ինքը նրան գոռացել է՝ սո՛ւս: Դեպքի պահին այդ մշտական հաճախորդի խնդրանքով ինքն անջատել էր տեսանկարահանող սարքը: Հաճախորդը չէր ցանկանում, որ իր՝ խաղադրույք կատարելու պահը տեսանկարահանվի:

Վկա Արթուր Կ.-ն հայտնել է, թե Ռաֆիկի ընկերն է: 2015 թվականի նոյեմբերին Ռաֆիկը հեռախոսազրույցի ժամանակ իրեն խնդրել է խաղադրույք կատարել 200 հազար դրամի չափով: Ինքը կատարել է: Խաղի ավարտից հետո Ռաֆիկն ասել է, թե խաղադրույքը «չի աշխատել»: Ինքը խնդրել է, որ իր գումարը վերադարձնի, նա ձգձգել է, ինքը ստիպված է եղել իր ուսման վարձի հաշվին փակել գրասենյակում գոյացած պարտքը: Ռաֆիկը անընդհատ խոստացել է պարտքը մարել: 2015 թվականի դեկտեմբերի 20-ի գիշերը նա եկել է իրենց բակ ու վերադարձրել է պարտքը:

Գևորգ Սերոբյանի մայրը հայտնել է, որ իր առողջական վիճակի վատթարացման պատճառով չի կարողացել վճարել Գևորգի ուսման վարձը, նա դուրս է մնացել համալսարանից: Գևորգը աշխատել է, օրական ստացել է 2500 դրամ:

Դատարանը հաշվի է առել, որ Գևորգ Սերոբյանը և Ռաֆիկ Ռաֆայելյանը վատառողջ են, երկուսն էլ ոչ պիտանի են ճանաչվել պարտադիր զինծառայության համար:

Գևորգ Սերոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով: Գևորգ Սերոբյանը վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

Ռաֆիկ Ռաֆայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել միայն Ռաֆիկ Ռաֆայելյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի պատժի մասով բեկանել դատավճիռը, մեղմացնել պատիժը, կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան՝ հասարակությունից չմեկուսացնելով երիտասարդին:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպան Գարեգին Մարգարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ 6 ամսով մեղմացրել է պատիժը: Ռաֆիկ Ռաֆայելյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման Վարդանյան
Ամենադիտված