Աշակերտը զանգահարել է ոստիկանություն և ասել, որ ցանկանում է սպանել իր ուսուցչուհուն
ԱշխարհՖրանսիայում բերման են ենթարկել դեռահասի, ով սպառնացել է սպանել տեղի դպրոցում դասավանդող ուսուցչուհուն: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Մեց քաղաքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ աշակերտն անձամբ է զանգահարել ոստիկանություն և նախազգուշացրել իրավապահներին իր ծրագրերի մասին:
Կես ժամվա ընթացքում նրան բերման են ենթարկել տեղի քոլեջում:
Ըստ աղբյուրի, միջադեպը ոչ մի կապ չի ունեցել կրոնական տարաձայնությունների հետ, ինչպես նաև չի համարվել նախապատրաստվող ահաբեկչություն: