Դրամի փոխարժեքը փոփոխվել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.50 դրամով և կազմել 526.88 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.99 դրամով և կազմել 627.67 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 7.15 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.14 դրամով և կազմել 733.00 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 163.96 դրամով և կազմել 29208.08 դրամ: Արծաթի գինն աճել է 10.66 դրամով և կազմել 444.66 դրամ: Պլատինի գինն աճել է 544.05 դրամով և կազմել 20463.02 դրամ: