Հայերեն


ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը երբևէ որևէ փորձագիտական հաստատությունում չի աշխատել. Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Հասարակություն

«ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի պետ Սամվել Հովհաննիսյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին։

«Մեծարգո´ պարոն վարչապետ,

Հանդիսանում եմ «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի պետը։ Ունեմ մասնագիտական աշխատանքային 15 տարվա ստաժ և փորձագիտական աշխատանքի 13 տարվա մասնագիտական ստաժ, բարձրագույն տնտեսագիտական և իրավագիտական կրթությամբ, իրավագիտության մագիստրոս, տնտեսագիտական և դատահաշվապահական փորձաքննություններ կատարելու իրավասությամբ։ Նշված պաշտոնին նշանակվել եմ դեռևս 2014թ-ի դեկտեմբեր ամսին, իսկ նախքան այդ երկար տարիներ, որպես տնտեսագիտական ու հաշվապահական փորձաքննություններ իրականացնող փորձագետ աշխատել եմ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում։

2014թ-ի դեկտեմբերին նշանակվելով «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի պետի պաշտոնին՝ շարունակել եմ փորձագետների հետ հավասար աշխատել նաև փորձաքննություններ իրականացնելով, կիսել վերջիններիս հետ աշխատանքային ծանրաբեռնվածությունը և չեմ սահմանափակվել միայն բաժնի պետի աշխատանքներ կատարելով ու միշտ օգնել ու աջակցել եմ իմ անձնակազմին։

Շուրջ 13 տարիների ընթացքում ունեցել եմ տարբեր ղեկավարներ, բոլորի հետ աշխատել եմ գործնական լավ միջավայրում և, որ ամենակարևորն է՝ կառուցողական՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

«ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնտեսագիտական փորձաքննությունների բաժինն իր սակավաթիվ /3-4/ աշխատակից փորձագետներով իրականացնում է բազամթիվ, բազմադրվագ և տարբեր բարդության գործերով տնտեսագիտական, հաշվապահական փորձաքննություններ, ինչպես նախաքննության մարմինների կողմից նշանակված քրեական գործերով, այնպես էլ դատարանների կողմից նշանակված։ Բաժնի աշխատանքի ծանրաբեռնվածության մասին նույնիսկ ավելորդ է նշել, քանի որ այն ակնհայտ է նույնիսկ ոլորտից անտեղյակ մարդկանց համար, ինչը պայմանավորված է նախաքննության մարմիններում քննվող բազմաթիվ տնտեսական ու կոռուպցիոն հանցագործութունների աճով, դրանց քանակով ու դրանց արդյունքում նշանակված փորձաքննություններով։

Միջին վիճակագրությամբ վերջին տարիների թվով 4 փորձագետներով /այդ թվում ես՝ որպես բաժնի պետ/ կատարել ենք մեծածավալ ու բազմադրվագ շուրջ 200 փորձաքննություններ, իսկ վարույթներում առկա փորձաքննությունների միջին տարեկան թիվը կազմում է 200 փորձաքննություն։

2020թ. հուլիսի ամսից «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն է նշանակվել Տիգրան Հովհաննիսյանը, ով ոչ միայն երբևէ որևէ փորձագիտական հաստատությունում չի աշխատել ու նման բնագավառի որևէ փորձ չունի ինչն ոչ միայն ակնհայտորեն բացասական առումով ազդում է «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքների արդյունավետ ու կառուցողական աշխատանքին, այլ նաև վերջինիս շուրջ 8 ամսվա գործունեությունը վերլուծելով առկա է օբյեկտիվ այն համոզմունքը, որ վերջինս ամենևին էլ հակված չէ ի հօգուտ ու ի բարօրություն ՀՀ-ի աշխատելու ու գործելու, այլ վերջինիս միակ նպատակը հնարավոր պրոֆեսիոնալ աշխատակիցներից ազատվելն է և հնարավորինս շատ գումար աշխատելը։

Այդ համոզմունքը ձևավորվել է ոչ միայն ինձ մոտ, այլ ամբողջ «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի յուրաքանչյուր աշխատակցի մոտ, սակայն դեռևս արմատացած անիրավ սովորության համաձայն՝ մարդիկ վախենում են վերջինիս ապօրինությունների մասին բարձրաձայնել, հակադարձել՝ աշխատանքը չկորցնելու վախով պայմանավորված։

Այդ համոզմունքի պատճառները բազմաթիվ են, որոնցից կնշեմ մի քանիսը։

Վերջինիս կողմից ՊՈԱԿ տնօրեն նշանակվելուց հետո աշխատանքից ազատվել են մասնագիտական պրոֆեսիոնալ ու երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող լավագույն մասնագետներ /փորձագետներ/: Բացի այդ, «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքային բարոյահոգեբանական մթնոլորտը հասել է իր բացասական գագաթնակետին՝ պայմանավորված ՊՈԱԿ աշխատակիցների ու տնօրենի ակնհայտ տարբեր չափերի ստացվող հավելավճարների ու խրախուսման գումարների հետ։ Որպես օրինակ նշեմ, որ ըստ վերջինիս հայտնած բանավոր տեղեկությունների՝ ՊՈԱԿ տնօրենը, բացի իր ամենամսյա աշխատավարձը՝ ՊՈԱԿ-ի ֆոնդից ստանում է նաև միջինը 130-140% հավելավճար, որը աշխատավարձի հետ միասին կազմում է մոտ 800.000-900.000 ՀՀ դրամ։

Նման պայմաններում, երբ վերջինս բացահայտ հայտարարում է, որ այո, ինքը որպես տնօրեն այդքան գումար ստանում է և որ դա նախարարի հրամանով է ստանում ու իրեն կարելի է դա, արդեն ՊՈԱԿ մյուս աշխատակիցներն օբյեկտիվորեն հոգեբանորեն կոտրվում են, չեն ցանկանում լիիրավ իրենց ամբողջ ներուժը դնել աշխատանքում, առավել ևս վախենում են բարձրաձայնել, պահանջել, որ տնօրենն օբյեկտիվ գործի՝ վախենալով աշխատանքից ազատվելու սպառնալիքից և առկա օրինակներից։

ՊՈԱԿ տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի ապօրինի գործողությունները չեն սահմանափակվում միայն ՊՈԱԿ պահուստային ֆոնդն ի օգուտ իր սեփական նյութական բարօրրության ծառայեցնելով, այլ նաև դրսևորվում են այնպիսի գործողություններով, որոնք ուղղված են աշխատանքի կազմալուծմանը, անհարկի խոչընդոտներ ստեղծելուն, ձգձգելուն և այլ բացասական հետևանքների առաջացմանը, որոնք դրսևորվում են հետևյալներում։

ՊՈԱԿ տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի կողմից ՊՈԱԿ-ի աշխատանքների կազմալուծելման վառ օրինակներից է՝ պայմանականորեն թիրախ հանդիսացող մասնագետներից ազատվելը, այսինքն ստեղծում է այնպիսի աշխատանքային պայմաններ, որի հետևանքով փորձագետները իրենց դիմումի համաձայն ազատվում են աշխատանքից գնալով դեպի մասնավոր ոլորտ:

Վերջինիս հերթական թիրախը հանդիսանում եմ ես, սակայն ես Ձեզ ուղղված սույն դիմումը ներկայացնում եմ առաջին հերթին որպեսզի պարզվի ու բացահայտվի ՊՈԱԿ տնօրենի ապօրինի գործողությունները և ոչ թե իմ աշխատանքի պահպանման համար, քանի որ վերջինիս նման շարունակական վարքագիծն առաջ է բերում պրոֆեսիոնալ ու փորձով կադրերի աշխատանքից ազատմանը, ՊՈԱԿ-ի գործունեությունը փաստացի խաթարելուն։

Չնայած այն հանգամանքին, որ ես ունենալով պրոֆեսիոնալ մասնագիտական հմտություններ, փորձ ու գիտելիք, հակված եմ այն համոզմունքին, որ աշխատանքից ազատվելուց հետո էլ նոր աշխատանք գտնելու խնդիր չեմ ունենա, սակայն դա ամենևին չի նշանակում, որ մեկ անձի սուբյեկտիվ վերաբերմունքի արդյունքում ես պետք է հիասթափվեմ իմ երկրին ծառայելուց և իմ փորձն ու գիտելիքն օգտագործեմ մասնավոր ոլորտում։ Գտնում եմ, որ այն պետք է ծառայեցնեմ մի միայն ի նպաստ ու հօգուտ Հայաստանի Հանրապետության, առավել ևս, երբ մեր հայրենիքը ներկայումս գտնվում է բարդ ու անցումնային ժամանակաշրջանում։

Շարունակելով միտքս նշեմ, որ Տիգրան Հովհաննիսյանի ապօրինի գործողությունները դրևսորվում են նաև այն հանգամանքներում, որ վերջինս հանդիսանալով ՊՈԱԿ տնօրեն՝ իրեն փաստացի պատկերացնում է փոքր պետության ղեկավար՝ իր բյուջեով, որից կարող է անսահման օգտվել, իսկ թե ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում անհրաժեշտ գույքի, տեխնիկական միջոցների հարցն ով պետք է կարգավորի, լուծի, իրեն մեղմ ասած հետաքրքիր չէ։

Դրա ապացույցներն են այն հանգամանքները, երբ ՊՈԱԿ մյուս բաժնի պետերը բանավոր, իսկ ես արդեն գրավոր զեկուցագրեր եմ ներկայացնում, որ բաժնի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են այս կամ այն տեխնիկական միջոցները, սակայն դրանք թե բանավոր և թե առավել ևս գրավոր մնում են անպատասխան ու վերջինիս ամենևին հետաքրքիր չէ, թե այդ պայմաններում բաժնի ղեկավարներն ինչպես են կազմակերպում բաժնի աշխատանքները։ Վերջինս ընդամենը երբեմն բանավոր կարգով իր տեղակալի միջոցով փոխանցում է, որ ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը լավ չէ, գումար չկա, փորձեք ինքներդ Ձեր միջոցներով լուծեք առաջացող խնդիրները, մինչդեռ մոռանում է, որ յուրաքանյուր ամիս այդ նույն ֆոնդից ինքն իրեն կարողանում է առանց երկար մտածելու հատկացնել պարգևավճարներ, ու այդ ժամանակ փաստորեն գումար կա, իսկ երբ տեխնիակական խնդիրների լուծման համար է գումար հարկավոր,ապա այդ ժամանակ գումար չկա։

Բացի այդ, վերջինս հանդիսանով բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձ, անգամ իրավաբանությանն անհայտ մոտեցումներ է դրսևորում իր կողմից ներկայացվող պահանջներում, որոնք արտահայտվում են նրանցում, որ օրինակ որևէ գրավոր հանձնարարություն է տալիս՝ նշելով կատարման ժամկետներ՝ ժամով ու րոպեով, օրինակ առաջադրանքը կատարել 2 ժամ և 4 րոպե ժամանակում։ Օբյեկտիվ համոզմունք է առաջանում նաև վերջինիս իրավաբանական գիտելիքների բացակայության առումով, քանի որ ինքս տնտեսագիտական կրթությունից բացի ունենալով բարձրագույն իրավաբանական կրթություն՝ նման չափորոշիչների մասին լսում եմ առաջին անգամ ու դա այն պատճառով, որ այդպսիք ուղղակի գոյություն չունեն։

Բացի այդ, վերջինս արդեն մի քանի անգամ է, որ ՊՈԱԿ-ում իրականացնում է աշխատանքային խորհրդակցություն, որին հրավիրում է մնացած բաժնի ղեկավարներին, բացառությամբ ինձ, և բացահայտ հայտնում, որ իմ հետ նա չի պատրաստվում աշխատել ու եթե ես ինքս իմ ազատման դիմումը չներկայացնեմ, ինչպես մյուս ազատված աշխատակիցները, ապա նա ինձ ուղղակի կհեռացնի աշխատանքից, տնօրենն ինքն է որոշում թե ՊՈԱԿ-ում ով պետք է աշխատի, և ով ոչ, ու առավել ևս, որ դրա համար ինքն ունի նախարարի համաձայնությունը, լիազորությունը։

Բացի այդ, վերջինս խորհրդակցություններ է անցկացնում նաև իմ բաժնի աշխատակիցների մասնակցությամբ՝ կրկին առանց ինձ խորհրդակցության հրավիրելու և դրանով իսկ փորձում է ակնհայտ իր սուբյեկտիվ վերաբերմունքը ցուցադրել ու իր տրամաբանությամբ ինձ համար բարոյահոգեբանական բացասական պայմաններ ստեղծել, որ ես ինքս իմ ազատման դիմումը ներկայացնեմ ու դուրս գամ աշխատանքից։

Բացի այդ, Տնօրենի կողմից ինձ ուղղված գրավոր՝ գրեթե բոլոր անհեթեթ պահանջներին, իմ կողմից գրավոր ներկայացվել է պարզաբանումներ, բացի այդ տնօրենի նմանատիպ գրությունների վերաբերյալ, վերջինիս եմ ներկայացրել գրավոր հարցադրումներ, որոնք մնացել են անպատասխան։

ՊՈԱԿ տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի մոտ այնպիսի խաբկանք է առաջացել, որ վերջինս կարծում է, թե ինքը հանդիսանում է որևէ սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն ու ՊՈԱԿ-ն իր սեփականությունն է, ինքն ինչ ցանկանա դա էլ կարող է անել, ում ցանկանա աշխատանքից կազատի, ինչքան ցանկանա այդքան գումար էլ ինքն իրեն հավելավճար /պրեմիա/ կսահմանի ու վերջինիս նման բացահայտ անիրավաչափ վարքագծին առ այսօր որևէ իրավական հետևանք չի ստացել ու պատժողականության մթնոլորտի բացակայությունն է, որ վերջինիս մոտ ծնում է նման հակաիրավական նոր վարքագծեր ու կրում շարունակական բնույթ։

Հարգելի մեծարգո վարչապետ, այս ամենի մասին որոշեցի Ձեզ բարձրաձայնել՝ մտածելով, որ արդարադատության նախարարին այս ամենի մասին հայտնելն ամենևին էլ արդյունք չի տա, քանի որ ՊՈԱԿ տնօրեն Տիգրան Հովհաննիսյանն իր խոսակցություններում ամենևին էլ չի զլանում առավել շատ արտաբերել, որ ինքը հանդիսանում է նախարարի կադրը, ինչ գործողություն կատարում է նախարարը տեղյակ է ու այդ իսկ պատճառով էլ օբյեկտիվ համոզմունք ունենալով, որ նախարարին հասցեագրելով հարցի լուծում չէր տրվի, դիմեցի Ձեզ։
Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ և ակնկալում Ձեր հանձնարարականը՝ ՊՈԱԿ տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի գործողությունների իրավաչափությունը պարզելու և միջոցներ ձեռնարկելու՝ վերջինիս կողմից ՊՈԱԿ գործունեությունը չխաթարելու ուղղությամբ։

Կանխավ շնորհակալություն։

Հարգանքով՝ Ս.Հովհաննիսյան»:

Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՄենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ ԿարապետյանՊատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն ՄանվելյանԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Ներկայացնում եմ Վանաձորում մեր տարածքային կառույցի գրասենյակի բացման մասին պատմող հակիրճ ռեպորտաժը. Ավետիք ՉալաբյանTOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկովԻրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՔննարկում խելացի սահմանների մասին . Արման ՊետրոսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Պերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ ԿարապետյանFINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանԸնտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանԱնահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի Չհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՄեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի»
Ամենադիտված