Հունահռոմեական ոճի 4 ըմբիշ Բուխարեստում կպայքարի օլիմպիական ուղեգրերի համար
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարտի 18-ից 21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուխարեստում կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում այսօր հաստատել է, որ մեր ընտրանին մրցաշարին կմասնակցի 4 ըմբիշով:
Հունահռոմեական ոճի հավաքական. Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):
Հիշեցնենք՝ ըմբիշներից այս պահին Հայաստանի համար 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր են ապահովել Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ):