Հայերեն


«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին...

Հասարակություն

Կյանքի լավագույն տարիները նա տվեց հանուն հայրենիքի պայքարին․․․ Տիգրան Խանումյանն ընկավ նոյեմբերի 9-ին դիպուկահարի կրակոցից, միգուցե այդպես էլ չիմանալով, որ իր ազատագրած Շուշին թշնամուն է հանձնվել։

80-ականների վերջերն էին․ երկիրն իրար էր խառնվել, Ազատության հրապարակում մարդիկ բռունցք արած` Արցախ էին պահանջում։ Շատերը խոստովանում են, որ հենց Ազատության հրապարակում հանրահավաքների ժամանակ իմացան Արցախի մասին։ Խորհրդային իշխանություններն Արցախի թեման հազար փակի տակ էին պահել՝ հանուն «խորհրդային եղբայրության»։ 1988-ին Տիգրան Խանումյանն ընդամենը 16 տարեկան էր․ առաջին օրերից Ազատության հրապարակում էր։ 88-ին սկսվեց Տիգրանի կռիվը հանուն Արցախի՝ հրապարակում՝ թռուցիկները ձեռքին, հետո զենքով՝ առաջնագծում․․․

Երկնէր երկիր, երկնէր երկին․․․

1972 թվականի սեպտեմբերի 3-ն էր․ հանկարծ անասելի փոթորիկ բարձրացավ։

Люба Ханумян, мать погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրան Խանումյանի մայրը` տիկին Լյուբան

«Այնքան ուժեղ քամի էր, ծննդատան դռները, պատուհանները խփվեցին, ապակիներ ջարդվեցին։ Դժվար ծննդաբերություն էր․ Տիգրանը ծնվել էր ու ձայն չէր հանում։  Բժշկուհին ասաց՝ Աստված տղայիդ օգնության է եկել։ Մեկ էլ` Տիգրանը ճչաց ու փոթորիկը դադարեց»,-այս խոսքերի հետ տիկին Լյուբայի աչքերից արցունքները գլորվում են, ամուսինը խոնավացած աչքերն է սրբում... Աստծո տված զավակին 48 տարի անց կորցրին․․․

Валерий Ханумян, отец погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրան Խանումյանի ծնողները

Տիգրանի հայրական կողմն Արցախից է․ ամառային արձակուրդներն ընտանիքն անցկացնում էր Այգեստան (այն ժամանակ՝ Բալուջա) գյուղում։

Валерий Ханумян, отец погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրան Խանումյանի հայրը

«Ինչքան գյուղ էինք գնում, իր Թամարա տատիկն անպայման մատաղ էր անում․ ասում էր՝ Տիգրանս շատ սիրուն է, աչքով կտան»։

Люба Ханумян, мать погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրան Խանումյանի մայրը

Կապուտաչյա, շիկահեր որդուն մայրը մանկուց էր սովորեցրել՝ թուրքերը մեր բարեկամը չեն։

Ու սկսվեց շարժումը․․․

Հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը Տիգրանին նկատեց հենց 1988 թվականին։ 16 –ամյա փոքրամարմին տղան (Ճուտո էին ասում) ուշադրություն գրավեց իր ակտիվությամբ ու ոչ հայկական արտաքինով։ Մոտ մեկ տարի անց նրանք արդեն ծանոթացան, դրանից կես տարի անց սկսվեց պատերազմը։ Թռուցիկներ բաժանող տղաներից շատերը միացան ֆիդայական շարժմանը, նրանցից էր Տիգրանը։ Լեգենդար հետախույզը խոստովանում է՝ անփորձ 16-17 տարեկան երիտասարդների հետ աշխատելը գլխացավանք էր, անգամ բանակում չէին ծառայել (ի դեպ, Տիգրանը 14 տարեկանում երիկամների վիրահատություն էր տարել և ազատված էր բանակից)։

Фотография погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրան Խանումյանի լուսանկարներից

«Ինչի մեջ ասես` գլուխները խոթում էին էդ տղաները»,- հիշում է Վովա Վարդանովը, որն էլ տղաներին վերցրեց իր ջոկատ, սկսեց մարզել, պատրաստել, սովորեցնել ողջ մնալու արվեստը։

Фотография погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրան Խանումյանի լուսանկարներից

Տիգրանը մարտական մկրտություն ստացավ Հայաստանի սահմանները պաշտպանելիս՝ Իջևան, Նոյեմբերյան, Շամշադին (ներկայում՝ Բերդի տարածաշրջան)։ Բոլոր տեղերում էլ իրեն լավ էր դրսևորում, մասնակցում հետախուզական բարդ գործողությունների մշակմանն ու իրագործմանը։

Погибший в карабахской войне Тигран Ханумян (слева) на фотографии, опубликованной в книге “Le Jardin Noir; Karabagh récit de guerre 1992-1994”
 
Տիգրան Խանումյանի լուսանկարներից

1991թվականի վերջին Վազգեն Սարգսյանի ցանկությամբ Վարդանովի խմբին միացավ Մոնթեն իր մի քանի զինակից ընկերներով։ Դա ժամանակավոր «միացում էր», որպեսզի Մոնթեն ճանաչեր Հայաստանը, ընտելանար։ Սեպտեմբերին Մոնթեն առանձնացավ իր փոքր խմբով։ Վազգեն Սարգսյանը Վարդանովին առաջարկեց Մոնթեի ջոկատին մի քանի տղա տալ։ Ժողովից հետո 2 երիտասարդ ցանկություն հայտնեցին միանալու խմբին․ մեկը հենց Տիգրանն էր։ Մնաց Մոնթեի հետ մինչև նրա զոհվելը, մասնակցեց կարևոր գործողությունների, արյունալի մարտերի։

Ասող-խոսող մարդ, քչախոս ու համեստ հերոս․․․

Տիգրանը կենսուրախ էր, քեֆերի սիրահար, ասող-խոսող, բայց իր մարտական գործողությունների հարցում քչախոս էր։ Քույրը՝ Գոհարը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտւտի գլխավոր ֆոնդապահն է։ Հիշում է, որ 2004 թվականին թանգարանը նվիրատվություն ստացավ Արցախյան ազատամարտի մասին պատմող մի գիրք։ Այն թերթելիս էջերից մեկում զարմանքով տեսավ եղբոր լուսանկարը։ Ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանը լուսանկարն արել էր 1994 թ․ ապրիլին՝ Գյուլիջայի ծանր, արյունալի մարտերից հետո։

Гоар Ханумян, сестра погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրան Խանումյանի քույրը` Գոհարը, որդու հետ

«Հպարտությունը խեղդում էր կոկորդս. Տիգրանի մարտական հերոսությունների մասին գրեթե տեղյակ չէի, քանի որ երբեք չի խոսել։ Երբ հետաքրքրվում էինք, հարցուփորձ անում, ժպտալով ասում էր՝ «մի օր կպատմեմ»: Երբ տուն եկա, Տիգրանին ոգևորությամբ պատմեցի լուսանկարի մասին։ Շատ զարմացավ. չգիտեր, որ իրեն լուսանկարել են: Հետո քչախոս հերոսի նման պատմեց այդ օրվա մասին. մի քանի օր չէր քնել, չէր կերել, քանի որ ծանր մարտեր էին տվել Գյուլիջայում՝ բեկում մտցնելով ռազմաճակատում»,- պատմում է Գոհարը:

Маленький племянник целует фотографию погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրան Խանումյանի փոքրիկ ազգականը համբուրում է նրա լուսանկարը

Հիմա նա փազլի նման հավաքում է եղբոր անցած մարտական ուղու պատառիկները, գրի առնում, փորձում ամբողջացնել հերոս եղբոր պատմությունը՝  Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտեր, Ղարադաղլուի ազատագրում, Մարտակերտի Կիչան-Սրխավենդ գյուղերի համար մղվող մարտական գործողություններ Հատուկ նշանակության խմբում, Շուշիի ազատագրում․․․

Տիգրանի սրտի Շուշին․․․

1992թ․-ին, երբ նախապատրաստվում էր Շուշիի ազատագրման գործողությունը, Մոնթեն դեմ էր, որ Մարտունու ջոկատից տղաները մասնակցեին, քանի որ  մտավախություն կար, որ Մարտունին կարող էր թշնամուց պատասխան հարված ստանալ։ Այնուամենայնիվ, համաձայնեց, որ մի փոքրիկ խումբ մասնակցի Շուշիի գործողությանը։ Այս անգամ էլ խմբի կազմում կրկին Տիգրանն էր։ Ընդգրկվեց հարվածի գլխավոր՝ Ստեփանակերտ-Շուշի հյուսիսային ուղղության մարտական գործողություններում՝ Վալերի Չիթչյանի հրամանատարությամբ։ Հենց այս ուղղության տղաներն առաջինը ոտք դրեցին ազատագրված Շուշի։

Почетная грамота погибшего в карабахской войне Тиграна Ханумяна от добровольческой организации  Еркрапа
 
Տիգրանի ստացած պատվոգրերից

Շուշիի ազատագրումից հետո էլ Տիգրանը շարունակեց պայքարը․ Ավդալ Գյուլափլու ուղղությամբ մարտական գործողություն, որի ժամանակ կասեցվեց Ասկերանի կողմից թուրքական «գորշ գայլերի» և չեչեն  գորհայինների հարձակումը, ապա Մարտունու ինքնապաշտպանական մարտեր, հետախուզական գործողություններ, Հորադիզի և Գյուլիջայի մարտեր․․․Ազատագրված յուրաքանչյուր միլիմետրը թանկ էր, բայց Շուշին ուրիշ էլ մնաց․․․

«Տիկոն Շուշին մի ուրիշ ձևի էր սիրում, կարող է` որպես տեր, որովհետև ինքն էր ազատագրել, Շուշին իր համար սրբավայր էր»...

Վովա Վարդանովը հիշում է, որ ամեն անգամ, երբ Արցախում էին լինում, եթե ծրագրում չկար էլ Շուշի այցելություն, Տիգրանն անգամ առանձնանում էր խմբից՝ Շուշի գնալու համար։

2007 թվականին 35-ամյա Տիգրանն իրականացրեց իր վաղեմի երազանքն ու պսակադրվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում՝ Պարգև սրբազանի օրհնությամբ։

Свадебная фотография погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրանի ու Բելլայի հարսանեկան լուսանկարներից

Տիգրանի աշխարհն ու սիրտը

Արցախցի Բելլան ասում է՝ Տիգրանին հանդիպելը նախախնամության կամքն էր։ Հանդիպումից ամիսներ առաջ գործընկերուհիներին կատակով ասել էր՝ ամուսնանալու է կապուտաչյա Տիգրանի հետ ու ապրելու է Երևանում։ Ու պատկերացրեք՝ այդ ժամանակ Ստեփանակերտում բնակվող Բելլան պատկերացում էլ չուներ Տիգրանի գոյության մասին։ Ամիսներ անց նրանց ծանոթացրեց ընդհանուր ընկերը։

«Տիգրանին հնարավոր չէր դիմադրել»,- ասում է Բելլան ու առաջին անգամ մեր զրույցի ընթացքում, նրա աչքերը ժպտում են։

Հիշում է, որ երբ ծնվեց ավագ դուստրը՝ Անին, Տիգրանը ոչ մեկին չէր վստահում նրան լողացնելու գործը։ Անին (հիմա 12 տարեկան է) Տիգրանի աշխարհն էր, իսկ Տաթևը (5 տարեկան)` սիրտը։

Ани, старшая дочка погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրանի ավագ դուստրը՝ Անին

Բելլան մասնագիտությամբ խաղողագործ է, Տիգրանն ասում էր՝ ամբողջ ընտանիքով Քարվաճառ են տեղափոխվելու, խաղողի այգիներ հիմնեն...

«Երբ պատերազմը սկսվեց, ես խնդրում էի, ասում էի՝ ախր արդեն մեծ ես, 2 երեխա ունես, մի գնա, բայց...»։

Վերջին մարտը

Տիգրանը միշտ ասում էր, թե փամփուշտը իր կողքով է անցնում, ֆիլմերի նման՝ շուրջն ամեն ինչ պայթում է, գնդակներն օդում թռչում են, բայց իրեն չեն կպչում։

«Ես իրեն էս անգամ «սանչաստի» վարորդ նշանակեցի, բայց միշտ պայքարում էր, թե խի՞ ես ինձ էդտեղ նշանակել։ Հետո կապի դասակի մեքենայի վարորդ նշանակեցի՝ չնայած մարտի դաշտում դրանք պայմանական պաշտոններ են․․․ »,- պատմում է Վովա Վարդանովը։

  • Տիգրան Խանումյանի լուսանկարներից
  • Տիգրան Խանումյանի ստացած պատվոգրերից
  • Տիգրան Խանումյանի լուսանկարներից
  • Տիգրան Խանումյանի լուսանկարներիցՏիգրան Խանումյանի ստացած «Արիության համար» մեդալը
Տիգրան Խանումյանի լուսանկարներից

Այս անգամ Տիգրանը մարտական ուղին սկսեց Քարվաճառում, ավարտեց ամենավտանգավոր հատվածներից մեկում՝ Թաղավարդում։ Հրամանատար Վարդանովն ասում է, որ փորձառուներին, այսինքն՝ 90-ականների պատերազմի մասնակիցներից 1-2 հոգու, դժվար հատվածներում էր պահում։ Թաղավարդի վտանգավոր հատվածներից մեկում էլ Տիգրանն էր․․․

Фотографии погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրան Խանումյանի քրոջ որդին

Նոյեմբերի 9-ի առավոտյան Տիգրանը զանգահարեց տուն` ինչպես ամեն օր․․․ Հաջորդող օրերին նրա զանգն այդպես էլ չհնչեց․․․ Թաղավարդի հայկական դիրքերի ուղղությամբ գրոհում էին թուրք հատուկջոկատայիններ, սովորական թուրք զինվորականներ ու սիրիացի գրոհայիններ․․․ Նոյեմբերի 9-ին փոխհրաձգության ժամանակ Տիգրան Խանումյանը խոցվեց դիպուկահարի կրակոցից, միգուցե այդպես էլ չիմանալով, որ իր ազատագրած Շուշին ընկել է․․․

Уголок с фотографиями погибшего в карабахской войне Тиграна Ханумяна
 
Տիգրան Խանումյանի հիշատակի անկյունը

Առանց վերջակետի․․․

Պատերազմ մեկնելուց առաջ Տիգրանը կրտսեր դստերը՝ 5-ամյա Տաթևին խոստացել էր՝ «թուրքերի վերջը կտամ ու կգամ»։

«Ինչքան շատ են էս թուրքերը, չեն վերջանում, որ պապան տուն գա»,- հիմա էլ ասում է փոքրիկ Տաթևն ու շարունակում հոր վերադարձին սպասել, նկարում է նրա համար...

Фотография погибшего в карабахской войне Тиграна Ханумяна с младшей дочкой Татев
 
Տիգրան Խանումյանը դստեր հետ



Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»
Ամենադիտված