Հայերեն


Աղետից 28 տարի անց. Լույս նրանց հիշատակին

Հասարակություն

1in.am

Այսօր լրանում է Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 28-րդ տարելիցը: 28 տարի առաջ դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսը վերածվեց աղետի գոտու, երկրաշարժը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, տասնյակ հազարները ենթարկվեցին ֆիզիկական և հոգեբանական տրավմաների, որոնց մի մասը առ այսօր վերականգնված չէ: Հազարավոր մարդկանց համար երկրաշարժի հետևանքները և հոգեբանական, և ֆիզիկական առումով շարունակվում են առ այսօր, մարդիկ չունեն տուն, չունեն աշխատանք, չունեն իրենց հանդեպ պետական հոգածություն:

Աղետի գոտին 28 տարվա ընթացքում Հայաստանի համար վերածվեց առեղծվածների գոտու, որի կապակցությամբ հայտարարվեց աղետի գոտուց զարգացման գոտու անցնելու մասին, սակայն իրավիճակը շարունակեց մնալ նույնը: Աղետի գոտում ներդրվեցին միլիոնավոր դոլարներ և պետական, և այլ աղբյուրներից, եղան միլիոնավոր դոլարների բարեգործություններ, սակայն առ այսօր կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք ապրում են ժամանակավոր անմխիթար կացարաններում, առ այսօր Հայաստանի հյուսիսում ծայրահեղ սուր է սոցիալական խնդիրը, և հյուսիսը այսօր հանդիսանում է արտագաղթի, այսպես ասած, օջախը, երկրաշարժի էպիկենտրոնը այսօր վերածվել է արտագաղթի էպիկենտրոնի:

Խորհրդային իշխանությունը 1988-ին հայտարարում էր, Գորբաչովի շուրթերով, որ երկու տարվա ընթացքում աղետի գոտին վերականգնվելու է: Այս արտահայտությունը հայ ժողովրդի հանդեպ ցինիզմից բացի, որևէ այլ բան չէր պարունակում: Սակայն, եթե Գորբաչովի դեպքում գործ ունեինք նրան բնորոշ ցինիզմի հետ, ապա անհասկանալի է, թե ինչի հետ գործ ունենք մինչև այսօր, երբ տեսնում ենք անօթևան հարյուրավոր ընտանիքների, որոնք ապրում են ուղղակի անմարդկային պայմաններում: Եվ սա այն դեպքում, երբ Երևանում պետական չինովնիկներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներից յուրաքանչյուրի գնով հնարավոր է գնել առնվազն մեկական բնակարան:

Ասել, որ այս ընթացքում ոչինչ չի փոխվել Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, գյուղերում, սխալ կլինի: Սակայն ինչ-որ բան ժամանակի ընթացքում, ի վերջո, փոխվում է ինքն իրեն էլ և կարելի է միշտ էլ համեմատության մեջ առաջընթացի համար մի քար, մի սանտիմետր գտնել: Սակայն աղետից 28 տարի անց չի փոխվել ամենակարևորը՝ մթնոլորտը, որը հասարակությանը հավատ և լավատեսություն կներշնչեր ապագայի հանդեպ, որը մարդկանց շոշափելի հույս կտար, որ ապագան իսկապես զարգացմանն է, որ իսկապես այլևս հաղթահարել են աղետի հետևանքները և նայում են առաջ:

28 տարի անց զոհերի հիշատակի հետ մեկտեղ, այդ մթնոլորտն է ամենացավալին: Սակայն, միևնույն ժամանակ, աղետի գոտու բնակիչների այդ ֆիզիկական և հոգեբանական ծանր կացության, իսկ տեղ-տեղ ուղղակի տառապանքի ֆոնին, այնուհանդերձ, նաև ակնհայտ է նրանց տոկունությունը, նրանց արիությունը, նրանց արժանապատվությունը: Սրանք են պահել նրանց աղետից հետո քառորդ դար ու հաստատապես պահելու են դարեր: Այդ մարդիկ իրենք կկռեն իրենց ապագան, դանդաղ, ծանր, պայքարելով օբյեկտիվ ու հսկայական սուբյեկտիվ դժվարությունների դեմ, սակայն կկռեն իրենց ապագան:

Իսկ բոլորիս մնում է միայն աղոթել, որ թե այդ մարդիկ, և թե ամբողջ Հայաստանն ու Արցախը, Աստծո կամոք, այլևս զերծ մնան ավերիչ աղետներից: Թող վառ լինի անմեղ զոհերի հիշատակը, և թող մեզ բոլորիս պահապան լինի Աստված:

 

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին
Ամենադիտված