Գոհար Ավետիսյանը՝ ամուսնու հետ ծանոթանալու մասին
LifeԴիմահարդար Գոհար Ավետիսյանը բացահայտել է, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ: Ինստագրամի իր էջում կազմակերպած հարցուպատասխանի ժամանակ Գոհարի հետևորդներից մեկը հարցրել է, թե ինչպես են ծանոթացել դիմահարդարն ու ամուսինը:
«Մենք ծանոթացել ենք Ինստագրամի միջոցով: Նա տեսել է իմ տեսանյութը, սիրահարվել և գրել ինձ: Ես, իսկապես, չեմ կատակում: Այդ օրը տխուր էի, մտածում էի՝ ինչ միայնակ եմ, ձանձրալի է, տեսա նրա նամակը, գրել էր՝ եթե ավելի հասարակ լինեի, կշփվեր ինձ հետ»,- պատմել է Գոհարը:
Նշենք, որ Գոհարն ու ամուսինը օրերս առաջին անգամ միասին հանգստի են մեկնել Եգիպտոս: Գոհարը «Սթորի» բաժնում ցույց էր տվել, որ Եգիպտոսում տղամարդկանց ուշադրության կենտրոնում է իր հագուստի պատճառով: Նա ասել էր, որ ամուսինը խանդում է և հազիվ է զսպում իրեն: