Տղաները չեն զոհվել հանուն ոչնչի, նրանք զոհվել են հանուն մեզ, հանուն հայրենիքի
ՔաղաքականությունԱյդ տղաները չեն զոհվել հանուն ոչնչի, նրանք զոհվել հանուն մեզ, հանուն հայրենիքի։ Այս մասին «Նեմեսիս» հաղորդաշարի ընթացքում ասել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության և առաքելության մասին։
«Ես կոչ եմ արել մեզնից յուրաքանչյուրին, այդ թվում համալսարանականներին կանգնել և աջակցել զոհվածների ընտանիքներին։
Այդ տղաները չեն զոհվել հանուն ոչնչի, նրանք զոհվել են հանուն մեզ, հանուն հայրենիքի։ Մենք դա գիտակցում ենք և պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը։ Մենք պարտական ենք զոհվածների ընտանիքներին, քանի որ այդ ընտանիքներն են դաստիարակել այդ սերունդը։
Մեր հասարակությունն իրավունք չունի էլ ավելի հուսալքվելու։ Զոհվածների ընտանիքները կարևոր առաքելություն ունեն առաջիկայում՝ իրենց որդիների օրինակով դաստիարակել մեր հայրենակիցներին»։
Ավելին՝ տեսանյութում