Դեմբելեն պատրաստ է երկարաձգել Բարսելոնայի հետ պայմանագիրը
ՍպորտՀարձակվող Ուսման Դեմբելեն կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2022-ին, իսկ կողմերը այն երկարաձգելու բանակցություններ են վարում։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ ֆրանսիացի հարձակվողը համաձայն է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։ Դեմբելեին դուր է գալիս Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ հանդես գալը, խաղացողը կարծում է, որ հոլանդացի մասնագետն իրեն թիմում կարևոր դեր կտա։
Ավելի վաղ «Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտան հայտնել էր, որ Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգումը կատալոնական ակումբի համար առաջնահերթություն է։