Վարչապետն արդեն պատասխանատու է հետևանքների համար
ՀասարակությունՎարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տարելիցի առիթով այցելել է Շիրակի մարզ և հիշատակի միջոցառումներից բացի՝ հանդիպում ունեցել նաև մարզի գործարարների, համայնքապետերի հետ: Կարեն Կարապետյանը նրանց հետ հանդիպմանը կրկնել է իր արդեն հայտնի մոտեցումը, որ բողոքների փոխարեն՝ ակնկալում է կոնկրետ առաջարկներ և նախաձեռնություններ համայնքապետերից, որ նրանք կառավարությանը ներկայացնեն իրենց որևէ ծրագիր և աջակցություն ակնկալեն կոնկրետ այդ ծրագրի դիմաց:
Կարեն Կարապետյանը այս մասին խոսում է համայնքային թեմաների գրեթե բոլոր առիթների պարագայում: Եվ առաջին հայացքից այս մոտեցումը իսկապես ռացիոնալ է, քանի որ համայնքներում մակաբույծ իշխանությունները խնդիր են և՛ այդ համայնքների, և՛ ընդհանրապես պետական կառավարման համար: Իսկ մակաբույծ են այն իշխանությունները, որոնք և իրենք են ընդամենը կենտրոնից աջակցություն ակնկալում, և պատասխանատվությունը հանում իրենց վրայից, և նաև իրենց բնակիչներին են ըստ էության տրամադրում հենց այդ՝ ուզվորի հոգեբանության և մտածողության:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում