Արտաշատի քաղաքապետարանը շարունակում է իր առջև դրված ծրագրերի իրականացումը /ֆոտոշարք
BlogԱրտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի էջում կարդում ենք․
Նույնիսկ ցուրտ եղանակը չի կարող խոչընդոտել հիմնախնդրական ծրագրերի իրականացմանը… :)
Այս օրերին շարունակում ենք Արտաշատի փողոցների ասֆալտապատման գործընթացը, քանզի մեր առջև հստակ նպատակ ենք դրել ավելի բարեկարգ և հարմարավետ Արտաշատ ունենալու:
Թեև անցնող տարում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, իմ թիմակիցների և համաքաղաքացիների ջանքերով` մեր քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ իրենց լուծումներն են գտել, բայց իրականությունն այն է, որ դեևս կան բազմաթիվ չլուծված պրոբլեմներ և մարտահրավերներ, որոնք մենք միասին կփորձենք կյանքի կոչել:
Ոչինչ չի կարող խանգարել ինձ և իմ թիմին` կատարելու մեր նախընտրական խոստումներն ու բարձրացնել մեր սիրելի քաղաքի իմիջը: