Սերժ Սարգսյանը չի համաձայնվում
Քաղաքականություն
«Որևէ արտակարգ բան տեղի չի ունեցել և չէր ունենա նորաստեղծ կառավարության գործունեությամբ, քանի որ ես բազմիցս նշել եմ, ՀՀ-ի տնտեսական խնդիրների լուծումները տնտեսական դաշտում չեն գտնվում, այլ քաղաքական, իսկ քաղաքական որոշումներ կայացվել են այն մասով, որ կառավարություն է փոխվել, իսկ կառավարության գործունեության մեխանիզմները չեն փոխվել , քանի որ կարիք կա ամբողջ համակարգի փոփոխության, իսկ այդ տեղի կունենա միայն այն դեպքում, երբ ՀՀ-ի գործող իշխանությունը կընտրվի իրոք ժողովրդի ձայնի արդյունքում»,- Politik.am-ի հետ զրույցում նշել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով կառավարության եռամսյա գործունեությանն ու սպասելիքներին, ավելացնելով, որ «գործող կառավարության միակ առանձնահատկությունն այն է, որ եկած օրվանից խոստովանեց, որ երկրում տնտեսական վիճակը ծանր է, դրանից հետո ՀՀԿ համագումար նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հերքեց, ասելով, որ վիճակը շատ ավելի լավ է, քան կարելի է պատկերացնել, իսկ կառավարությունը շարունակում է պնդել, որ տնտեսական վիճակը շատ ծանր է»:
Վահագն Խաչատրյանի պնդմամբ, փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ հիմնական սկզբունքերը չենք փոխվել, այսինքն՝ նրանց համար առաջնային է մնում անձնական կամ կուսակցական, այլ ոչ պետական խնդիրներ լուծելը, հավելելով, որ կառավարության հիմնական գործունեության առաջ չգնալու պատճառը սեփական շահերին բախվելու հետ է կապված: