Հայաստանը մոտ 3 միլիարդ դրամ է վճարել մի պատվաստանյութի համար, որից մի շարք երկրներ հրաժարվել են. Անի Հովհաննիսյան
ՏնտեսությունԴիվերսի՞ա, թե՞ տգիտություն․․․
Մարտի 15-ին Գերմանիայի Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Astra Zeneca պատվաստանյութը ստացած մարդիկ պետք է դիմեն բժշկի, եթե 4 օրվա ընթացքում վատ են զգացել իրենց, քանի որ այդ պատվաստանյութը կարող է բացասական ազդեցություններ ունենալ։
Աշխարհի մի շարք երկրներ հրաժարվել են Astra Zeneca պատվաստանյութի կիրառումից, բազմաթիվ բացասական արձագանքներ են տրվել այդ պատվաստանյութի մասով, բայց Հայաստանի իշխանությունը հենց Astra Zeneca պատվաստանյութի համար է վճարել 890 միլիոն ՀՀ դրամ կանխավճար և 2021-ի բյուջեով դրա ձեռքբերման համար տրամադրել 2,5 միլիարդ ՀՀ դրամ։
«COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյան