Հայերեն


Պաշտպանության նախարարը դեմ է վճարելու դեպքում 27 տարեկանների ծառայությունից ազատվելուն

Հասարակություն

«Տիկին Նաղդալյան, խնդրում եմ՝ իմ ելույթներից հետո մեկնաբանություններ մի արեք, եթե ես կանոնակարգ չեմ խախտել»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախքան հարցը հնչեցնելն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին։

ԱԺ փոխխոսնակն էլ հորդորեց կանոնակարգով իրեն վերապահված իրավունքները չոտնահարել։ «Դուք անգամ հիմա իմ հորդորը չլսեցիք, ես Ձեզ ընդամենը խնդրում եմ՝ իմ հայտարարությունները, խոսքը մի մեկնաբանեք»,- ասաց Ա. Մանուկյանը։

Պատգամավորը պաշտպանության ոլորտի վերաբերյալ հարցով դիմեց կառավարությանը. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքն ասում է, որ այն մարդիկ, ովքեր, 27-ը լրացել է, ՀՀ օրենքով մուծում են անում պետբյուջե և դուրս են գալիս հետախուզումից։ 3 զինակոչ է արդեն՝ ՀՀ կառավարությունը չի ներկայացրել ԱԺ՝ ժամկետները երկարաձգելու օրենքի նախագիծը։ Մեծերից մեկն ասում էր՝ փողի վրա նստած, փող եք ման գալիս, ես արդեն որերորդ անգամ ասում եմ ձեզ փող վաստակելու օրենքով ճանապարհը, ինչո՞ւ չեք անում, կամ էլ այս օրենքը հանեք, սա մի տեսակ գին է փախուստի համար, բայց մարդիկ ասում են՝ կիրառել օրենքը։ 3 զինակոչ չկիրառելու արդյունքում՝ շատ լուրջ քանակ կա, որ սպասում են այս որոշման երկրաձգմանը։ Եթե կիրառվելու է, եկեք դա կիրառենք մինչև նոր տարի, էլ չեմ ասում՝ բյուջեն գումար կգա, նաև հարյուրավոր մարդիկ կկարողանան նոր տարին անցկացնել իրենց տանը»։

Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ որպես Պաշտպանության նախարար՝ կտրականապես դեմ է այս լուծմանը, համարում է, որ սահմանված կարգով զինծառայությունը պետք է անցնել, այլ ոչ թե՝ դրա չանցնելու դիմաց վճարել։

«Որպես կառավարության անդամ՝ հարգում եմ ԱԺ-ի կողմից ժամանակին ընդունված օրենքը, իմ տեղեկատվությամբ, որը ես կստուգեմ ու ձեզ կտեղեկացնեմ, այս պահին օրենքն ուժի մեջ է, մենք դա երկարացնում ենք, երբ ավարտվում է դրա կիրառման ժամկետը։ Բոլոր դեպքերում վերջերս եղել է հերթական նիստը, որի ժամանակ մարդկանց հերթական խումբը ստացել է տարկետում, միջոցները, որ ստացվում են այդ ծրագրից, շատ հստակ և թափանցիկ երևում են, դրանք չեն կազմում շատ մեծ դրամական աջակցություն ռազմական խնդիրները լուծելու համար։

Արդյոք շարունակելո՞ւ ենք, թե՞ ոչ, անպայման լրացուցիչ ուսումնասիրելուց հետո կզեկուցեմ վարչապետին, կառավարությունում կքննարկենք, ՀՀ նախագահի հետ քննարկելով, եթե դադարել է օրենքի գործունեությունը, կբերենք՝ երկարացնելու միջնորդություն, եթե նման քաղաքական որոշում լինի։ Ինչի՞ եմ, դեմ, համարում եմ՝ դա լուծում չէ, որովհետև իրականում դա, իմ կարծիքով՝ խթանում է այն մարդկանց մղումները, որ մտածում են՝ դուրս գան երկրից, մի քանի տարի դրսում լինեն, կվերադառնանք՝ փողը կվճարենք։ Որպես Պաշտպանության նախարար՝ չեմ կարող ոգևորությամբ վերաբերվել դրան»,- ասաց նախարարը։

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին
Ամենադիտված