Դրամի փոխարժեքը փոփոխվել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.27 դրամով և կազմել 527.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.42 դրամով և կազմել 629.79 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 7.16 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.74 դրամով և կազմել 736.28 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 105.78 դրամով և կազմել 29329.58 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.12 դրամով և կազմել 438.34 դրամ: Պլատինի գինը նվազել է 264.85 դրամով և կազմել 20246.59 դրամ: