Զգուշացում Արմավիրի մարզի բնակիչներին
ՀասարակությունՄարտի 19-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Ուսումնավարժության ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրաշչակը:
Համայնքի բնակչությանը հորդորում ենք խուճապի չմատնվել։