Հաստատվել է AstraZeneca-ի պատվաստանյութի վտանգավոր կողմնակի ազդեցությունը
ՀասարակությունՆորվեգացի գիտնականների խումբը հաստատել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի մշակած պատվաստանյութի վտանգավոր կողմնակի էֆեկտի հայտնվելու ռիսկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Verdens Gang-ը:
Գիտնականները ստուգել են մինչև 50 տարեկան երեք բժիշկների տվյալները, որոնք առաջացած թրոմբի պատճառով հոսպիտալացվել են: Նրանցից մեկը մահացել էր:
Գիտնականները կարծում են, որ պացիենտների մոտ թրոմբ է առաջացել լիմֆոցիտների թվաքանակի նվազեցման դեպքում օրգանիզմի ուժեղ իմունային ռեակցիայի պատճառով:
«Մենք սահմանել են թրոմբոցիտներում հատուկ հակամարմիններ, որոնք ստեղծում են պատկերը, որը ծանոթ է մեզ բժշկության այլ ոլորտներից, սակայն պայմանավորված է դեղամիջոցներով»,-ասել է Փոլ Անդրե Հոլմեն: